Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 111

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԴՐԱՆՑ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների գնահատման չափանիշները՝ դրանց մշակումն ապահովելու նպատակներով:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնության՝ սույն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխանության գնահատումն իրականացվում է ճկուն մոտեցման հիման վրա՝ ելնելով այդ նախաձեռնության ներուժից և հաշվի առնելով դրա առանձնահատկությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Ա. Մամին


Տ. Աբդիգուլով


Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի

դեկտեմբերի 20-ի թիվ 111 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների գնահատման չափանիշների՝ դրանց մշակումն ապահովելու նպատակներով

 

Չափանիշը

Մեկնաբանությունը

1. Ամբողջականությունը

նախաձեռնության նկարագրության հավաստիությունը և համապատասխանությունը ձևի մեջ նշված հարցերին. համապատասխանությունը ձևի լրացման պահանջներին

2. Նորությունը

նորարարական ներուժը (առաջարկվող գաղափարի, տեխնոլոգիայի, մոտեցումների, բիզնես գործընթացների նորությունը, նոր արտադրանքի, ծառայության, կազմակերպական մոդելի և այլնի ստեղծման հնարավորությունը). առավելությունն աշխարհում գոյություն ունեցող անալոգների համեմատ

3. Արտադրողականությունը և արդյունավետությունը

ժամանակային և ռեսուրսային ծախսերի կրճատում ապրանքն արտադրելու (ծառայությունը մատուցելու) ժամանակ

4. Ծախսերի նվազեցումը

սպառողների և այլ շահագրգիռ կողմերի ծախքերի նվազեցումը

5. Ռիսկերի նվազեցումը

շահագրգիռ կողմերի ռիսկերի նվազեցումը

6. Հասանելիությունը

ապրանքների (ծառայությունների) հասանելիության ապահովումն այն շահագրգիռ կողմերի խմբերի համար, որոնք նախկինում չեն ունեցել դրանց նկատմամբ հասանելիություն կամ ունեցել են սահմանափակ հասանելիություն

7. Հարմարությունը և կիրառելիությունը

ապրանքի (ծառայության) օգտագործման հարմարությունը. կիրառման հնարավորությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ հաշվի առնելով դրանց տնտեսության և ենթակառուցվածքի ներուժն ու ընթացիկ պատրաստականությունը

8. Մասշտաբայնացումը

արդյունավետ գործունեության հնարավորությունը ծանրաբեռնվածության ավելացման, բաղադրիչների նոր առաջադեմ տարբերակներ ի հայտ գալու, ինչպես նաև օգտագործողների թվի և աշխարհագրական ընդգրկման ընդլայնման պայմաններում

9. Ադապտացումը

տարբերվող խնդիրների, միջավայրերի կամ պայմանների համար արդյունավետ և ռացիոնալ օգտագործման ունակությունը

10. Ունիվերսալությունը

այն ակտիվների ստեղծումը, որոնք, առանց էական ձևափոխումների, կարող են օգտագործվել այլ գործընթացներում և ճյուղերում

11. Հիմնավորված գինը

ավելի ցածր գնով առաջարկ՝ առկա այլընտրանքների առնչությամբ

12. Ինտեգրումը

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի նպատակներն իրագործելը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներում խոչընդոտները վերացնելը կամ խոչընդոտներ չստեղծելը. թվային ենթակառուցվածքների կապակցվածության ապահովումը

13. Կայուն զարգացումը

շրջակա միջավայրի բարելավումը և պահպանումը. մարդկային կապիտալի զարգացումը. մակրոտնտեսական և սոցիալական քաղաքականության բարելավումը. հետագա զարգացման համար հնարավորությունների ստեղծումը. կոռուպցիային հակազդումը. գործարար միջավայրի բարելավումը. սպառողի պաշտպանությունը. քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացումը

14. Անվտանգությունը

քաղաքացիների, ենթակառուցվածքի և այլնի անվտանգության բարձրացումը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան