ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2021 թվականի |
թիվ 53 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 25-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի հրահանգը.
Եվրասիական տնտեսական միության ապրանքների նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման ժամանակ իրավաբանորեն նշանակալի գործողությունների տեսակների և այդպիսի իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերի տեսակների ցանկը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով՝ Պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված տուրքերի չափերը սահմանելու դեպքում խնդրել այդ պետությանը սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանվող շվեյցարական ֆրանկի փոխարժեքի կիրառումը Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:
Պայմանագրի 25-րդ հոդվածի 2-րդ կետի իրականացման նպատակով սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերը կարող են վերանայվել Եվրասիական տնտեսական միության ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
ՈՒ. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: