ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 42 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր):
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին)՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման մասին տեղեկատվության՝ եռամսյակը մեկ ներկայացումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա.Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 42 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների
Միջոցառումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ֆինանսավորման ծավալը (հազ. ռուբլի)1 |
1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ընդհանուր համակարգային նախագծում, այդ թվում՝ |
||||
ա) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի թարմացում |
թարմացված ցանկ |
մշտական հիմունքներով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ) |
|
բ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի մշակում |
միջոցառումների ծրագիր |
I եռամսյակ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
|
գ) ինտեգրված համակարգի զարգացման մասով 2022-2024 թվականների տեխնիկական առաջադրանքի նախագծի մշակում |
տեխնիկական առաջադրանքի նախագիծ |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
— |
դ) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիաների զարգացման, Միության տվյալների մոդելի, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի, թվային հարթակների ինտեգրման հարցերով նորմատիվ մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակում և արդիականացում |
նորմատիվ մեթոդական փաստաթղթերի նախագծեր |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
_2 |
ե) Միության տվյալների մոդելի զարգացում |
Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագրություն |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
_2 |
զ) Միության տվյալների մոդելի ուղեկցում (արդիականացում) |
Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագրություն |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
11 620.5 |
է) այն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակումը, որոնք անհրաժեշտ են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար |
ընդհանուր գործընթացների, տեխնոլոգիական փաստաթղթերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի իրագործման կանոնների նախագծեր |
II-IV եռամսյակներ |
Հանձնաժողով |
_2 |
ը) այն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախագծերի արդիականացումը (ուղեկցումը), որոնք անհրաժեշտ են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար |
ընդհանուր գործընթացների, տեխնոլոգիական փաստաթղթերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի իրագործման կանոնների նախագծեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
15 571.7 |
թ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակում |
տեղեկագրքեր և դասակարգիչներ |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ |
_2 |
ժ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի և դասակարգիչների արդիականացում |
արդիականացված տեղեկագրքեր և դասակարգիչներ |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ |
7 437.2 |
ժա) ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) ենթահամակարգերի և բաղադրիչների արդիականացման ու ստեղծման մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքների մշակում |
մասնավոր տեխնիկական առաջադրանքներ |
II –IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
_2 |
2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում, այդ թվում՝ |
||||
ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի ստեղծում և զարգացում |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով |
_2 |
բ) առաջնահերթ խնդիրների ապահովման և Միության մարմինների ակտերի պահանջների իրագործման համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի արդիականացում (այդ թվում՝ հայտերով) |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
11 388.2 |
գ) տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ենթահամակարգի արդիականացում (ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կազմակերպում) |
տեխնիկական աշխատանքային նախագիծ, տեխնիկական որոշում, փաստաթղթերի լրակազմ, տեխնիկական միջոցներ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
9 064.0 |
դ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման (ընդհանուր գործընթացների ծառայությունների, բազային իրագործման բաղադրիչների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ադապտերների) համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծրագրային ապահովման ստեղծում |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով |
_2 |
ե) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման (ընդհանուր գործընթացների ծառայությունների, բազային իրագործման բաղադրիչների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ադապտերների) համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծրագրային ապահովման ուղեկցում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում) |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
16 733.7 |
զ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում և ինտեգրված համակարգի բաղադրիչների ներդրման կազմակերպում |
թեստավորման արձանագրություններ, գործողության մեջ դնելու ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
12 085.4 |
3. Ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում, այդ թվում՝ |
||||
ա) ազգային հատվածների արդիականացման և զարգացման ծրագրերի մշակում |
ազգային հատվածների արդիականացման և զարգացման ծրագրեր |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
լիազորված մարմիններ, Հանձնաժողով |
_ |
բ) ազգային հատվածների արդիականացում և զարգացում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ծրագրերին համապատասխան |
միջանկյալ հաշվետվություններ |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
Լիազորված մարմիններ3, Հանձնաժողով |
_ |
գ) շահագրգիռ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործելու համար տիպային ծրագրային ապահովման մշակում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում) |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
_2 |
դ) ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործման ապահովում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգին և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում ընդգրկվող՝ միանալու կարգերին համապատասխան |
հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
Լիազորված մարմիններ3, Հանձնաժողով |
_ |
ե) ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում |
հաշվետվություններ |
IV եռամսյակ |
լիազորված մարմիններ, Հանձնաժողով |
— |
4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում, այդ թվում՝ |
||||
ա) անդամ պետությունների համար վստահված երրորդ կողմի արտահանման տարբերակի (Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի հիման վրա տեխնիկական լուծման) ստեղծում |
մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, ընդունման-փոխանցման ակտեր, կատարած աշխատանքների ակտեր |
IV եռամսյակ |
Հանձնաժողով |
25 539.4 |
բ) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
6 540.8 |
գ) Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
6 507.4 |
դ) անդամ պետությունների վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում (անհրաժեշտության դեպքում) |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
20 452.3 |
5. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեությանն աջակցություն, այդ թվում՝ |
||||
ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների միջև փոխգործակցության համար տվյալների փոխանցման ուղիների վարձակալություն |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
50 280.3 |
բ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեությունն ապահովելու համար տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
25 139.0 |
գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում (վարձակալում) |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
52 986.9 |
դ) ծառայություններ արտադրողների տեխնիկական աջակցության լիցենզիաների, սերտիֆիկատների ձեռքբերում (վարձակալում), տեղեկատվության պաշտպանության միջոցների ծրագրային և ծրագրային ապարատային համալիրների համար տվյալների բազայի տրամադրում |
տեխնիկական աջակցության լիցենզիաներ, սերտիֆիկատներ, տվյալների բազաների թարմացման համար բաժանորդագրություններ, կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
36 021.0 |
ե) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի հաշվողական, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի և տեղեկատվության պաշտպանության միջոցների արդիականացում |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր, սարքավորումների (ապրանքների) մատակարարում |
II-IV եռամսյակներ |
Հանձնաժողով |
_2 |
զ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների միգրացիայի ապահովում դեպի արդիականացված հաշվողական, հեռահաղորդակցական ենթակառուցվածքը |
աշխատանքային փաստաթղթեր, կատարած աշխատանքների ակտեր |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով |
_2 |
է) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի ու բաղադրիչների ուղեկցում և տեխնիկական սպասարկում (բացի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգից, վստահված երրորդ կողմի ենթահամակարգից, հավաստագրման կենտրոններից) |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
29 748.6 |
ը) տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի ուղեկցում և տեխնիկական սպասարկում |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով |
11 388.1 |
թ) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների ուղեկցում և տեխնիկական սպասարկում |
հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ3 |
19 522.6 |
6. Ինտեգրված համակարգի զարգացման միջոցառումներ, որոնք կատարվում են համալիր տեխնիկական փորձաքննության անցկացման արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան |
III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
_2 | |
Ընդամենը սույն ծրագրի 1-6 կետերով |
368 027.1 | |||
7. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
354 268.94 | |
Ընդամենը |
722 296.0 |
__________________________
1 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է 2021 թվականի Միության բյուջեում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար նախատեսված՝ 248 645.0 հազ. ռուբլու չափով միջոցների և 473 651.0 հազ. ռուբլու չափով նպատակային միջոցների մնացորդների հաշվին, որոնք 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացել են Հանձնաժողովի հաշիվների վրա, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգերի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ 119 382.1 հազ. ռուբլու չափով, և Միության թվային օրակարգի իրագործման համար՝ 354 268.9 հազ. ռուբլու չափով։
2 Միջոցառումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան անցկացվող համալիր տեխնիկական փորձաքննության արդյունքներով՝ մինչև 350 000. 0 հազ. ռուբլի գումարի չափով միջոցների սահմաններում՝ սույն ծրագրում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
3 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին:
4 Նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է նախագծերի իրագործման մասին Միության մարմինների ակտերի ընդունումից հետո:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|