Գլխավոր տեղեկություն
Համար
N 496-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.05.2022-18.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 496-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն (այսուհետ՝ նախարարություն) ամրացված պետական սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նախարարության ու կոմիտեի նախագահությամբ և աշխատակիցների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ սահմանելով, որ հանձնաժողովը եռամսյա ժամկետում կուսումնասիրի սույն որոշման հավելվածում ներառված գույքը՝ նախարարություն և կոմիտե ներկայացնելով առաջարկություններ դրանց հանձնմանընդունման ենթակա լինելու վերաբերյալ՝ առկայության դեպքում տրամադրելով նաև ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց կարգավորման լուծումները, որոնք իրականացնելուց հետո հնարավոր կլինի նաև ապահովել խնդրահարույց գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման հավելվածում նշված յուրաքանչյուր անվանում գույքը հանձնման-ընդունման ենթակա լինելու վերաբերյալ, սույն կետի 1-ին ենթակետի համաձայն տեղեկատվությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում նախարարության հետ համատեղ ապահովել տվյալ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով դրանց հաշվեկշռային, իսկ բացակայության դեպքում՝ կադաստրային արժեքները.

3) յուրաքանչյուր անվանում գույքի նկատմամբ սույն կետի 2-րդ ենթակետով նշված աշխատանքների ավարտից հետո հնգամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տվյալ գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ.

4) հանձնաժողովի կողմից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով խնդրահարույց գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքում եռամսյա ժամկետում նախարարության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ, այդ թվում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (վերագրանցման) համար.

5) սույն որոշման հավելվածում ներառված յուրաքանչյուր միավոր գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո քննարկել և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել տվյալ գույքի պահառության աշխատանքները՝ մինչև դրա օտարման ավարտը կամ այլ ձևով տնօրինման վերաբերյալ որոշում կայացվելը։

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված յուրաքանչյուր անվանում անշարժ գույքի պահառությունը, մինչև կոմիտեի հետ հանձնմանընդունման ակտի ստորագրումը, իրականացնում է նախարարությունը, իսկ հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից՝ կոմիտեն։

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 15-ի N 496-Ա որոշման

     

Ց Ա Ն Կ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

        

NN

ը/կ

Գտնվելու վայրը

Մակերեսը

Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը, ամսաթիվը

հողամաս (հեկտար)

շենք/ շին. (քառ.

մետր)

1.

ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4/1

6,490064

15122,83

23092021-01-0330

2.

ք. Երևան, Ն. Զարյան փողոց, 22 շենք հ. 11

---

537,3

2765407, 11.12.2009 թ.

3.

ք. Երևան, Ն. Զարյան փողոց, 22 շենք հ. 14

(բաժնային)

72,0

2756247, 05.03.2010 թ.

4.

ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ծարավ

Աղբյուրի փողոց, 64 շինություն (նախկին Սարկավագի 50)

0,15116

1328,72

06022020-01-0167

5.

ք. Երևան, Մուրացանի թիվ 110, ՀՀ ՊՆ

Բուժվարչության շենք-շինություններ

0,12989

1687.5

2194328, 15.11.2007 թ.

6.

ք. Երևան, Մոլդովական փողոցի վրա գտնվող Երևան 79 զորամաս

0,67655

1311.9

(308.2 գմ

պարիսպ)

1285259, 31.05.2006 թ.

7.

ք. Երևան, Նոր Նորք, Թևոսյան փողոց 4

1,0825

902,5

13112013-01-0251

8.

ք. Երևան, Նոր Նորք, Հ. Գյուրջյան փողոց,

58 շենք, 98

0.3495

1182,5

15022018-01-0259

9.

ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 24

շենք, 63

0,17475

715,56

14082019-01-0436

10.

ք. Երևան, Նուբարաշենի 6-րդ փողոցի

թիվ 1/7

0,5329

416,0

2409128, 28.10.2009 թ.

11.

ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց 155/2

30,35

---

23072015-01-0213

12.

ք. Երևան, Կենտրոն, Այասի փողոց 78/6

0,39

---

2234431, 28.04.2007 թ.

13.

ք. Երևան, Նորք Մարաշ, Սարի-թաղ 13-րդ փողոցին հարող տարածքում հողամաս

(1/9)

1,0

---

2345193, 03.11.2006 թ.

14.

ք. Երևան, Էրեբունի, Հեռուստակենտրոնին

հարող տարածքում հողամաս

2,0

---

1287124, 02.03.2005 թ.

15.

ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում

հողամաս (24/24 )

0,117

---

2345191, 03.11.2006 թ.

16.

ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում

հողամաս (24/25)

0,3

---

2345192, 03.11.2006 թ.

17.

ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում

հողամաս (24/26)

0,2

---

2343889, 03.11.2006 թ.

18.

ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում

հողամաս (24/27)

0,2

---

2343890, 03.11.2006 թ.

19.

ք. Երևան, Բաբաջանյան 42/4

16,620864

---

2675924, 23.09.2009 թ.

20.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Ծովակալ Իսակովի պողոտա 68

1,2756

---

10022016-01-0111

21.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Ծ. Իսակովի պողոտա 17/2

1,698549

---

23112018-01-0237

22.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Ծ. Իսակովի պողոտա 17/5

4,86

---

10022016-01-0083

23.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Ծ. Իսակովի պողոտա 17/6

4,829847

---

23112018-01-0306

24.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Ծ. Իսակովի պողոտա 17/7

0,924

---

10022016-01-0114

25.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Ծ. Իսակովի պողոտա հ. 22/5

0,5844

---

2548077, 22.10.2007 թ.

26.

ք. Երևան, Սիլիկյան թաղամասի

հյուսիսային հատվածում գտնվող հողամաս

35,0

---

1249896, 02.05.2005 թ.

27.

ք. Երևան, Սիլիկյան թաղամաս,

12-րդ փողոց, հ. 58

30,0

---

2678196, 14.01.2008 թ.

28.

ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց

42

0,7

---

18062012-01-0878

29.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Սեբաստիայի փողոց 240

25,93656

---

09072019-01-0092

30.

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,

Սեբաստիայի փողոց 240/2

6,949579

---

09072019-01-0206

31.

ք. Երևան, Նուբարաշեն 2-րդ զինավան

8,37

21792

 

32.

ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 39/1

1,81009

7320.55

14082020-01-0247

33.

ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց

39/2

0,46161

2186,16

26052020-01-0060

34.

ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց

39/3

0,84536

2571,32

26052020-01-0139

35.

ք. Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց, 43

շենք, 17 շինություն

0,358718

0,044733

253,44

259,31

30062017-01-0095

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

36.

ք. Թալին, զորամաս

0,799

1911,06

1416276, 12.04.2007 թ.

37.

ք. Աշտարակ, զինավան

3,5718

3577,6

 

38.

ք. Ապարան

 

մոտ 748

 

39.

գ. Բյուրական (Ամբերդ)

մոտ 0,6

մոտ 1400

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

40.

գ.Նորաշեն

մոտ 20

   

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

41.

«Մարգարա» զինավան

մոտ 4,34

մոտ 3800

 

42.

«Մարգարա-1» զինավան

մոտ 1,0

մոտ 57

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

43.

գ. Վահան, «Վահանի գոմեր» զորամաս

0,2

579,9

1537813, 31.05.2006 թ.

44.

գ. Վահան, «Վահան-ուղեկալ» զորամաս

0,123

481,6

1537814, 31.05.2006 թ.

45.

Քեղուտ տեղամաս

     

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

46.

ք. Վանաձոր, Թատերական հրապարակ

թիվ 1/1, սպայի տուն

0,2

2255

01012015-06-0012

47.

ք. Վանաձոր, Դեմիրճյան փողոց

     

48.

համայնք Ախթալա, գյուղ Ճոճկան,

ուղեկալ

4,0

1191.1

20022020-06-0046

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

49.

(կետն ուժը կորցրել է 05.05.22 N 621-Ա)

50.

ք. Հրազդան, զինավան

մոտ 8,6

մոտ 4200

 

51.

գ. Մայակովսկի, Զինվորական թաղ. թիվ 1

168,16

278,8

1689403, 27.12.2011 թ.

52.

գ. Պռոշյան, զինավան

մոտ 1,85

   

53.

գ. Քասախ

մոտ 7

   

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

54.

ք. Աղին

0,4443

259,94

1467285, 26.12.2003 թ.

55.

ք. Գյումրի, Բուլվարային փողոցի վրա

գտնվող ԲՇՄ

3,12

1927,92

1373241, 22.11.2006 թ.

56.

ք. Գյումրի, «Փոքր Ամրոց»

     

57.

ք. Գյումրի

 

243,0

 

58.

գ. Հայկավան

     

59.

գ. Ոսկեհասկ

     

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

60.

գ. Լեհվազ, 6-րդ փողոց, N 15/1 շինություն

0,213

373,18

17122013-09-0019

61.

ք. Գորիս, Վանքի տափ թաղամաս 7 շենք,

N 41 բնակարան

(բաժնային)

132,3

22032019-09-0094

62.

ք. Գորիս, Վանքի տափ թաղամաս 7 շենք,

43 ոչ բնակելի տարածք

(բաժնային)

138,85

23032019-09-0008

63.

Օխտար հ. (Ուխտավայր) գտնվող շենք

շինությունների (Ուխտավայր 1)

0,1158

1094,5

1682361, 28.07.2008 թ.

64.

(կետն ուժը կորցրել է 26.05.22 N 763-Ա)

65.

ք. Մեղրի (Կարիս և Կարճևան համայնք-

ներում գտնվող օդանավակայան)

18,4

2147,3

1104232, 19.05.2008 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

66.

ք. Իջևան, Աղայան փողոց 12

0,13

445,5

30082019-11-0006

67.

ք. Բերդ, Սարալանջի 54

0,19

636,38

2601604, 14.07.2010 թ.

68.

գ. Ենոքավան

մոտ 6,18

մոտ 1470

 

69.

գ. Արծվաբերդ, «Ղմշկուտ» հանդ,

ծխախոտի հակավորման շենք

0,0351

129,37

1783760, 09.10.2003 թ.

70.

գ. Արծվաբերդ (Քոլագիր)

մոտ 20,7

   

71.

գ. Արծվաբերդ (Արմենակավան)

     

(հավելվածը փոփ. 05.05.22 N 621-Ա, 26.05.22 N 763-Ա)

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

           

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ