Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 265-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1785-Ա և 2018 թվականի մայիսի 3-ի N 542-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 945-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման հավելվածի 3.2.2-րդ, 3.2.3-րդ, 3.2.5-րդ, 3.2.6-րդ, 3.2.7-րդ, 3.2.8-րդ, 3.5.1-ին, 3.5.4-րդ, 6.2.1-ին և 6.2.2-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման ժամկետները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝

«2.1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայնագրի շրջանակներում չփաստաթղթավորված մնացորդային գումարի չափով կնքել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող պայմանագրեր:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 265-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 945-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառումների բովանդակությունը

Ժամկետը

Արժեքը (հազ. ԱՄՆ-ի դոլար)

պայմանագրի սկիզբը

պայմանագրի ավարտը

կատարողը

«Ռուսատոմ

Սերվիս» ԲԸ

3.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

3.2.

Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԱԳՎՍՀ) արդիականացում ԱՆՎ-ի նոր

արժեքների համար

3.2.2.

Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) տարածքում Օդափոխության համակարգերի (ՕՀ) ելակետային տեխնիկական պահանջների և արդիականացման նախագծի մշակում

հուլիս
2020 թ.

օգոստոս
2022 թ.

469.5

3.2.3.

ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ համապատասխանության գնահատման ծառայությունը

հուլիս
2020թ.

մայիս
2022թ.

1,666.5

3.2.5.

Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ)

արդիականացման անվտանգության հիմնավորում

հուլիս
2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

110.0

3.2.6.

ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված

շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում

մայիս
2020 թ.

հուլիս
2022 թ.

8,327.1

3.2.7.

Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի նկատմամբ պահանջները հաստատող փաստաթղթերի մշակում, հերմետիկ սենյակներում պայմանների հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի հեղինակային հսկողություն

մայիս
2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

237.5

3.2.8.

Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների

կատարում

հուլիս
2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

1,040.9

3.5.

Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում

3.5.1.

ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության համակարգերի արդիականացման համար սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ համապատասխանության գնահատման ծառայությունները

դեկտեմբեր 2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

1,666.5

3.5.4.

ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների

կատարում

դեկտեմբեր 2020 թ.

հուլիս
2022 թ.

2,695.0

6.

ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

6.2.

Շրջանառու և արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում

(2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4)

6.2.1.

Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3,

2В-2, 2В-4) մատակարարում, ներառյալ՝ շեֆ-մոնտաժ, շեֆ-կարգաբերում և համապատասխանության գնահատման ծառայությունները

դեկտեմբեր 2020 թ.

հուլիս
2022 թ.

2,383.1

6.2.2.

Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) փոխարինման նախագծի մշակում

սեպտեմբեր 2020 թ.

հունիս
2022 թ.

184.6»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան