ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 10-Ա
«ԱՐՄԴԱՅՎԻՆԳ ՍՈՒԶՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Շերամի 105/79, ՀՎՀՀ՝ 01267295) իրականացվող՝ 23,778,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանա լճի կենսաբազմազանության բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված նավակով քարշակվող պատճենավորող հիդրոլոկատորը (1 տեղ, 6 կգ ընդհանուր քաշով, 3,950 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 120 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 10-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սևանա լիճ նետված և լճի հատակում գտնվող ձկնորսական ցանցերի, թակարդների և աղբի հավաքում և վերամշակում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր Դրամաշնորհների Ծրագիր |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմդայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ ,ՀՎՀՀ- 01267295, քաղ. Երևան, Շերամի փողոց, շենք 105, բնակարան 79 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, բնապահպանական |
6. |
Ծրագրի բյուջեն |
23,778,500 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թ-ի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի 11-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Սևանա լճի հատակի սկանավորում 20-40 մետր խորությամբ, աղբի հայտնաբերման և մաքրման աշխատանքների իրականացում: Նախատեսվում է իրականացնել 2021 թ-ի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թ-ի նոյեմբերի 30-ը Սարքավորումների ներմուծման և տեղափոխման համար՝ 9,732,883դրամ: 2. Լրացուցիչ աշխատանքների և այլ ծախսերի իրականացման համար շուրջ 14,045,617 դրամ: Նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Նավակով քարշակվող պատճենավորող հիդրոլոկատորի ներմուծում` շուրջ 2,592,508 դրամ: 2. Ստորջրյա հեռակառավարվող ապարատի ներմուծում` շուրջ 7,140,375 դրամ: 3. Սեմինար ծրագրի մասնակիցների հետ 5 անգամ` ընդամենը 500000 դրամ: 4. Սևանի հատակից դուրս բերված ցանցերի վերամշակման ուսուցում տեղացիներին 20 անգամ` ընդամենը 4500000 դրամ: 5. Գործուղում 2500000 դրամ 6. Մոտորանավակով ծառայության ստացում 6545617 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չկան |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: 2. ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր Դրամաշնորհների Ծրագրին և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |