Գլխավոր տեղեկություն
Համար
N 899-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 899-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 406-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 406-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «118,408,200 դրամ» բառերը փոխարինել «117,668,200 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


05.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 899-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային ՀՎՀՀ՝ 07610657 պարկ» ՊՈԱԿ, Տավուշի

մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

117 668 200 դրամ, որից 16 982 700 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 2021 թվականի մայիսի 10–ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31–ը – 117 668 200 դրամ, այդ թվում՝

1. Ծառայությունների ձեռքբերում – 7 385.0 հազար դրամ,

2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում – 6 477.44 հազար դրամ,

3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում – 13 716.56 հազար դրամ,

4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 500.0 հազար դրամ,

5. Վարչական սարքավորումների ձեռքբերում – 1 310.0 հազար դրամ,

6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 1 550.0 հազար դրամ,

7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում – 17 950.0 հազար դրամ,

8. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 68 779.2 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 385.0 հազար դրամ, այդ թվում`

● էլեկտրաէներգիա – 655.0 հազար դրամ,

● գազի բաշխում – 900.0 հազար դրամ,

● առողջության ապահովագրման ծառայություն – 2 430.0 հազար դրամ,

● տեսագրման սարքերի տեղադրման ծառայություն – 2 000.0 հազար դրամ,

● աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ – 900.0 հազար դրամ,

● տպագրության՝ ներառյալ ծրագրային մշակման և ներդրման ծառայություններ – 400.0 հազար դրամ,

● գովազդային ծառայություններ – 100.0 հազար դրամ։

2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 477.44 հազար դրամ, այդ թվում՝

● արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար – 3201.0 հազար դրամ (66 հատ),

● կիսաճտքավոր կոշիկներ – 1 276.44 հազար դրամ (66 զույգ):

● բաճկոնակներ – 2000.0 հազար դրամ (40 հատ):

3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 13 716.56 հազար դրամ, այդ թվում`

● սեղմված բնական գազ – 6 210.0 հազար դրամ (23000 կգ),

● բենզին «ռեգուլյար» – 3 164.8 հազար դրամ (6880 լիտր),

● դիզելային վառելիք – 1 320.0 հազար դրամ (3000 լիտր),

● շարժիչի յուղեր – 360.0 հազար դրամ (150 լիտր),

● շարժիչի յուղեր – 300.0 հազար դրամ (100 լիտր),

● շարժիչի յուղեր – 168.0 հազար դրամ (40 լիտր),

● հակասառեցուցիչ նյութեր – 225.0 հազար դրամ (150 լիտր),

● կապարաթթվային կուտակիչներ – 80.0 հազար դրամ
(2 հատ),

● կապարաթթվային կուտակիչներ – 84.76 հազար դրամ
(2 հատ),

● կապարաթթվային կուտակիչներ – 180.0 հազար դրամ
(4 հատ),

● ավտոմեքենաների անիվներ – 440.0 հազար դրամ (8 հատ),

● ավտոմեքենաների անիվներ – 384.0 հազար դրամ (8 հատ),

● ավտոմեքենաների անիվներ – 300.0 հազար դրամ (4 հատ),

● ավտոմեքենաների անիվներ – 500.0 հազար դրամ (2 հատ):

4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 500.0 հազար դրամ, այդ թվում`

● պատգարակներ – 500.0 հազար դրամ (10 հատ):

5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 310.0 հազար դրամ, այդ թվում`

● կենտրոնական պրոցեսոր – 200.0 հազար դրամ (1 հատ),

● պահարան հերբարիումների համար – 300.0 հազար դրամ (1 հատ),

● դյուրակիր համակարգիչ – 400.0 հազար դրամ (1 հատ),

● օպերատիվ հիշողության քարտեր – 160.0 հազար դրամ
(4 հատ),

● փաստաթղթերի պահման պահարաններ – 250.0 հազար դրամ (2 հատ):

6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 550.0 հազար դրամ, այդ թվում`

● շարժական տնակ – 700.0 հազար դրամ (1 հատ),

● հեռադիտակներ – 100.0 հազար դրամ (2 հատ),

● շեղբեր – 100.0 հազար դրամ (10 հատ),

● շղթայավոր սղոց – 500.0 հազար դրամ (5 հատ),

● գազի բալոններ – 150.0 հազար դրամ (1 հատ):

7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17950.0 հազար դրամ, այդ թվում`

● hանգստի կենտրոնների կառուցման աշխատանքներ – 17 950.0 հազար դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր – 7 385.0 հազար դրամ

● Ծառայությունների ձեռք բերում – 7 385.0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի

նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66–Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


05.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ