Գլխավոր տեղեկություն
Համար
N 880-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 880-Ա

 

«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից, որպես աջակցություն՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (64 տեղ, 5,854 կգ ընդհանուր քաշով, 12,460 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,800 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 880-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանումը

Տեղը

Համախառն

քաշը (կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Մեծահասակների նոր և օգտագործված հագուստ և աքսեսուարներ

11

919

2511

Մանկական նոր հագուստ և պարագաներ

3

211

499

Ամանորյա տուփեր

10

2163

4211

Նոր խաղալիքներ

1

42

126

Նոր կոշիկներ

2

87

211

Դպրոցական պարագաներ նոր (տետր, թուղթ, մարկեր, յուղամատիտ,

քանոն, սոսինձ, մատիտի սրիչ, մատիտ)

1

52

146

Հիգիենայի պարագաներ նոր (սանր, մկրատ, սրբիչ, հայելի, մազերի

խոզանակ, օճառ, ատամի խոզանակներ)

2

126

378

Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, կաթսա-կահ-

կարասի, մոմակալ, ափսե, սավան, տարաներ, չորանոց, լվացքի ամրակ, ծածկոց, անձեռոցիկ, բաժակ, ափսե, դանակ-գդալ-պատառաքաղ)

32

2169

4207

Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ)

2

85

171

ԸՆԴԱՄԵՆԸ

64

5854

12460

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

Շահառուն

Անվանումը

Տեղը

Համախառն

քաշը (կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Կազմակեր- պության շահառուները

       

Մանկական նոր հագուստ և պարագաներ

3

211

499

Ամանորյա տուփեր

10

2163

4211

Նոր խաղալիքներ

1

42

126

Նոր կոշիկներ

2

87

211

Դպրոցական պարագաներ նոր (տետր, թուղթ, մարկեր,

յուղամատիտ, քանոն, սոսինձ, մատիտի սրիչ, մատիտ)

1

52

146

Հիգիենայի պարագաներ նոր (սանր, մկրատ, սրբիչ, հայելի,

մազերի խոզանակ, օճառ, ատամի խոզանակներ)

2

126

378

Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, կաթսա-կահ-կարասի, մոմակալ, ափսե, սավան, տարաներ, չորանոց, լվացքի ամրակ, ծածկոց, անձեռոցիկ, բաժակ, ափսե, դանակ-գդալ-պատառաքաղ)

32

2169

4207

Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ)

2

85

171

ԸՆԴԱՄԵՆԸ

64

5854

12460

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ