Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 973-Ա

 

«ՊԱՀՈՒՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 286.210.05191, հասցեն՝ քաղ. Երևան, Աճառյան 2 նրբանցք N 10):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ կազմակերպությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և կազմակերպության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև 2021 թվականի մարտի 31-ն ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները:

(3-րդ կետը փոփ. 26.11.20 N 1832-Ա, 21.01.21 N 53-Ա)

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև 2021 թվականի մարտի 31-ն ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները՝ ծախսերն իրականացնելով կազմակերպության հաշվին:

(3.1-ին կետը լրաց. 26.11.20 N 1832-Ա, փոփ. 21.01.21 N 53-Ա)

4. Սահմանել, որ՝

1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած՝

ա. դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. անշարժ և շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.08.21 N 1293-Ա)

2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(4-րդ կետը խմբ., փոփ. 06.08.21 N 1293-Ա)

5. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։

(5-րդ կետը լրաց. 06.08.21 N 1293-Ա)

6. Գաղտնի:

(6-րդ կետը լրաց. 06.08.21 N 1293-Ա)

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշմամբ նշված անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(7-րդ կետը լրաց. 06.08.21 N 1293-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 6-ի N 1293-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN

հ/հ

Հասցեն

Անվանումը

Մակերեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

         

Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ)

Վկայականի համարը

Հողամասը (հա)

1.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գագարին

վարչական շենք

136.86

125047.6

 

0

048338

4.0295

պահակատուն

29.29

       

էլ. կայան

36.0

       

ավտոտնակներ

2825.0

       

բենզալցակայան

468.0

       

պահեստ

1980.0

       

հարթակ

1096.0

       

Ընդամենը՝

6,571.15

125047.6

 

0

   

2.

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, 2-րդ

փողոց 85

վարչական շենք

233.76

11666.3

 

0

1682393

0.418484

ավտոտնակ

634.63

       

ավտոտնակ

585.1

2391.8

 

0

 

Ընդամենը՝

1,453.49

14,058.1

 

0

   
(հավելվածը լրաց. 06.08.21 N 1293-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2021, N 1293-Ա 10.08.2021, N 973-Ա
21.01.2021, N 53-Ա 22.01.2021, N 973-Ա
26.11.2020, N 1832-Ա 28.11.2020, N 973-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան