ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 623-Ա
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԱՆԵ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ՏԱՆԻՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,620,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ-ի տանիքի մասնակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Սոնա և Արա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00054623) 2021 թվականի հունիսի 25-ին կնքված N Ա-Ս 1/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի տանիքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 1,620,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն
3. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
28.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 623-Ա որոշման |
«Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ-ի տանիքի մասնակի բարեկարգում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մատուցվող բազմապրոֆիլային ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Ամասիա համայնքի մանկապարտեզի տանիքի ջրհավաք և ջրահեռացման խողովակների տեղադրման և գլխավոր մուտքի հովհարի պատրաստման աշխատանքները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ամասիա համայնք, 26փ, 6շ , սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 1,620,300 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 28-ից, մինչև օգոստոսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Ամասիա համայնքի մանկապարտեզի տանիքի ջրհավաք և ջրահեռացման խողովակների տեղադրման և գլխավոր մուտքի հովհարի պատրաստման աշխատանքները: Ծրագիրը նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 30-ը: Արժեքը՝ 1,620,300 ՀՀ դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է աշխատանքների իրականացում համաձայն կնքված պայմանագրի թիվ 1 հավելվածի։ Արժեքը կազմում է 1,620,300 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Ամասիա համայնքի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
28.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |