Գլխավոր տեղեկություն
Համար
N 623-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 623-Ա

 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԱՆԵ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ՏԱՆԻՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,620,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ-ի տանիքի մասնակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Սոնա և Արա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00054623) 2021 թվականի հունիսի 25-ին կնքված N Ա-Ս 1/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի տանիքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 1,620,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն

3. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 623-Ա որոշման

 

«Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ-ի տանիքի մասնակի բարեկարգում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մատուցվող բազմապրոֆիլային ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Ամասիա համայնքի մանկապարտեզի տանիքի ջրհավաք և ջրահեռացման խողովակների տեղադրման և գլխավոր մուտքի հովհարի պատրաստման աշխատանքները:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ

4.

Ծրագիրը կատարողը

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Ամասիա համայնք, 26փ, 6շ , սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 1,620,300 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 28-ից, մինչև օգոստոսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Ամասիա համայնքի մանկապարտեզի տանիքի ջրհավաք և ջրահեռացման խողովակների տեղադրման և գլխավոր մուտքի հովհարի պատրաստման աշխատանքները:

Ծրագիրը նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 30-ը:

Արժեքը՝ 1,620,300 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Նախատեսվում է աշխատանքների իրականացում համաձայն կնքված պայմանագրի թիվ 1 հավելվածի։ Արժեքը կազմում է 1,620,300 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Ամասիա համայնքի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան