ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 532-Ա
«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, «Նազքոմ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռների (40 տեղ՝ 388 տուփ, 10,201 կգ ընդհանուր քաշով, 4,722 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,102.50 ԱՄՆ-ի դոլար և 35 տեղ` 151 տուփ, 7,562.3 կգ ընդհանուր քաշով, 3,515 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,102.50 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծման և բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Նազքոմ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
25.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 532-Ա որոշման |
ԲԵՌԻ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը |
Քանակը ըստ չափման միավորի /արկղ/ |
Բրուտտո քաշը /կգ/ |
Արժեքը /$/ |
Շահառուները |
Օգտագործված ամառային հագուստ |
28 տուփ |
6355 |
2942 |
● Գեղարքունիքի մարզ, Սևանի համայնքապետարան - 2 տուփ ● Շիրակի մարզի Ավետարանական Մկրտական կրոնական կազմակերպություն - 4 տուփ ● «ՆԱԶՔՈՄ» Բարեգործական Հիմնադրամի շահառուներ՝ Երևան (6 արկղ), Գյումրի (7 արկղ), Մարալիկ (4 արկղ), Ախուրյան (5 արկղ) |
Օգտագործված ամառային հագուստ |
270 տուփ |
2981 |
1380 |
● «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն - (90 տուփ) ● «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ - 120 տուփ ● «ՆԱԶՔՈՄ» Բարեգործական Հիմնադրամի շահառուներ՝ Երևան (60 տուփ) |
Օգտագործված ձմեռային հագուստ |
90 տուփ |
865 |
400 |
● «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն - (60 տուփ) ● «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ - (30 տուփ) |
Ընդամենը |
388 տուփ |
10201 |
4722 |
|
Օգտագործված ամառային հագուստ |
14 տուփ |
3254 |
1509 |
● Կոտայքի մարզ, Եղվարդի համայնքապետարան - 5 տուփ ● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն - 4 տուփ ● «Բարի Հույս» հասարակական կազմակերպություն - 3 տուփ ● Գեղարքունիքի մարզ, Սևանի համայնքապետարան - 2 տուփ |
Օգտագործած վերարկու |
4 տուփ |
505 |
234 |
● «Բարի Հույս» հասարակական կազմակերպություն - 1 տուփ ● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն - 2 տուփ |
Օգտագործված ձմեռային հագուստ |
12 տուփ |
2522 |
1167 |
● Կոտայքի մարզ, Եղվարդի համայնքապետարան - 1 տուփ ● Գեղարքունիքի մարզ, Սևանի համայնքապետարան - 4 տուփ ● «Բարի Հույս» հասարակական կազմակերպություն - 2 տուփ ● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն - 1 տուփ ● Գեղարքունիքի մարզ, Գավառի համայնքապետարան - 4 տուփ |
Օգտագործված հագուստ |
120 տուփ |
1213 |
563 |
● «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ - 60 տուփ ● «Կանանց Աջակցման Կենտրոն» հասարակական կազմակերպություն - 60 տուփ |
Սպորտային պարագա-գնդակներ |
1 տուփ |
67 |
42 |
ՆԱԶՔՈՄ Մանկական Զարգացման Բարեգործական Ակումբներ (ոչ շահութաբեր, շաբաթական դրությամբ, զարգացման ծրագիր 6- 12 տարեկան երեխաների |
Ընդամենը |
151 տուփ |
7563 |
3515 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
25.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|