ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1402-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Մ 1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքում ապամոնտաժված, ծրագրի կարիքների համար չպահանջվող երկաթբետոնե կոնստրուկցիաների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ապամոնտաժված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.05.20 N 800-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մինչև 2021 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(2-րդ կետը փոփ. 21.05.20 N 800-Ա, 03.12.20 N 1950-Ա)
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված |
Ց ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքի
NN |
Գույքի անվանումը |
Չափը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ |
1.5 մ |
2 |
0 |
2. |
Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ |
1 մ |
5 |
0 |
3. |
Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ |
2*2 մ |
182 |
0 |
4. |
Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ |
3*2.5 մ |
264 |
0 |
5. |
Կամրջային երկաթբետոնե հեծան |
12*0,95*0,6մ |
16 |
0 |
6. |
Կամրջային երկաթբետոնե հեծան |
9*0,95*0,5մ |
26 |
0 |
7. |
Երկաթբետոնե սալեր |
4*0.9*0.5 մ |
11 |
0 |
8. |
Երկաթբետոնե T-աձև կոնստրուկցիա |
5*0.6*0.8մ |
20 |
0 |
9. |
Երկաթբետոնե ճանապարհային սյուներ |
1.8*0.2*0.2մ |
350 |
0 |
(հավելվածը խմբ. 21.05.20 N 800-Ա, լրաց. 03.12.20 N 1950-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |