Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 290-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 3,252,960 դրամ ընդհանուր արժողությամբ «Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) հասարակական միության հետ (ՀՎՀՀ` 04717629) 2021 թվականի մարտի 5-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում և իրականացում՝ 3,252,960 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 290-Ա որոշման

 

«Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է «Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)» ՀՄ-ի ուսանողների համար կազմակերպել անգլերեն լեզվի դասընթացներ՝ համաձայնեցված ուսանողների կրթական և մասնագիտական պահանջներին:

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Վաղարշապատ, կրթական։

6․

Ծրագրի բյուջեն

3 252 960 դրամ:

7․

Բարեգործություն ստացողը

«Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)» ՀՄ-ի (ՀՀ. ք. Վաղարշապատ 1101, ՀՎՀՀ 04717629) ուսանողները:

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թ․ ապրիլի 12-ից մինչև հունիսի 30-ը։

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի մագիստրոսական ծրագրի և Կիրառական լեզվաբանության հետազոտական կենտրոն»ի կողմից «Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)» ՀՄ-ի ուսանողներին դասավանդվելու է անգլերեն լեզու սկզբնական (սկսնակ և տարրական), միջին (միջին թույլ և միջին) և բարձր մակարդակներով՝ կախված ուսանողի գիտելիքների ստուգման արդյունքներից: Յուրաքանչյուր դասընթացը տևում է 2 ակադեմիական  ժամ: Դասընթացները նախատեսված են բակալավրի ծրագրում ընդգրկված բոլոր ուսանողների համար, իսկ մագիստրատուրայի ուսանողներին դասավանդվելու են TOEFL քննության նախապատրաստական դասընթացներ:

Դասընթացների ընդհանուր բյուջեն երկու փուլերի համար կազմում է 3 252 960 (երեք միլիոն  երկու հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3 252 960 դրամ՝ առանց ԱԱՀ.

- բակալավրի ծրագրում ընդգրկված ուսանողների համար անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև TOEFL քննության նախապատրաստական

դասընթացներ մագիստրատուրայի ուսանողների համար:

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Յուրաքանչյուր դասընթացի սկզբում և ավարտին մասնակիցները հանձնելու են գիտելիքի ստուգման թեստեր՝ գնահատելու համար մասնակցի առաջադիմությունը: Հաշվետվություններ են ներկայացվելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան