ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 323-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ)ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 6,997,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00148272) «Գ.Ա.Լ. – Գ.Ո.Գ.Ա.» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08415453) 2021 թվականի մարտի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ դռան և 74 պատուհանի (ներառյալ պատուհանագոգերը) պատրաստում և տեղադրում՝ 6,997,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված |
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ -ում 74 պատուհանների ( ներառյալ պատուհանագոգեր) և 1 դռան պատրաստում և տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ՝ 150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամ (ք. Երևան, Քանաքեռ Զեյթուն Թբիլիսյան խճղ. 19) ՀՎՀՀ՝ 00148272 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Օգոստոսի 23-ի փող., 5 շենք Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
6, 997, 000 (վեց միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մինչև 2021 թվականի հուլիս 01-ը, համաձայն կնքված պայմանագրի 74 պատուհանների (ներառյալ պատուհանագոգերը) և 1 դռան պատրաստում և տեղադրում՝ 6, 997, 000 (վեց միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամի չափով: Մինչև 2021 թվականի հուլիսի 01-ը, համաձայն կնքված պայմանագրի |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքնե- րի ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և նախատեսվող գինը |
«Գ․Ա․Լ․-Գ․Ո․Գ․Ա.» ՍՊԸ -ի հետ 2021 թվականի մարտ 15-ին կնքված պայմանագրի, 74 պատուհանների ( ներառյալ պատուհանագոգեր) և 1 դռան պատրաստում և տեղադրում՝ 6, 997, 000 (վեց միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամի չափով |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է բարեգործի կողմից, ինչպես նաև սահմանված կարգով Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կներկայացվի հաշվետվություն |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |