Գլխավոր տեղեկություն
Համար
N 323-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 323-Ա

 

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ)ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 6,997,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00148272) «Գ.Ա.Լ. – Գ.Ո.Գ.Ա.» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08415453) 2021 թվականի մարտի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ դռան և 74 պատուհանի (ներառյալ պատուհանագոգերը) պատրաստում և տեղադրում՝ 6,997,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 323-Ա որոշման

 

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ -ում 74 պատուհանների ( ներառյալ պատուհանագոգեր) և

1 դռան պատրաստում և տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային

արտոնություններից

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ՝ 150

Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական

հիմնադրամ (ք. Երևան, Քանաքեռ Զեյթուն Թբիլիսյան խճղ. 19) ՀՎՀՀ՝ 00148272

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստան, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Օգոստոսի 23-ի փող., 5 շենք

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

6, 997, 000 (վեց միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մինչև 2021 թվականի հուլիս 01-ը, համաձայն կնքված պայմանագրի 74 պատուհանների (ներառյալ պատուհանագոգերը) և 1 դռան պատրաստում և տեղադրում՝ 6, 997, 000 (վեց միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամի չափով: Մինչև 2021 թվականի հուլիսի

01-ը, համաձայն կնքված պայմանագրի

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքնե- րի ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և

նախատեսվող գինը

«Գ․Ա․Լ․-Գ․Ո․Գ․Ա.» ՍՊԸ -ի հետ 2021 թվականի մարտ 15-ին կնքված պայմանագրի,

74 պատուհանների ( ներառյալ պատուհանագոգեր) և 1 դռան պատրաստում և տեղադրում՝ 6, 997, 000 (վեց միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է բարեգործի կողմից, ինչպես նաև սահմանված կարգով

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կներկայացվի հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան