Գլխավոր տեղեկություն
Համար
N 250-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 250-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 220-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 16-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագիր մասին» N 220-Ա որոշման 1-ին կետում «ցածր պրոտեինով ալյուրի խառնուրդի (մեկ տեղ՝ 50 արկղ, 293 կգ ընդհանուր քաշով, 670 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 739.4 եվրո» բառերը փոխարինել «ցածր պրոտեինով ալյուրի խառնուրդի՝ փայտե տակդիրով (մեկ տեղ՝ 50 արկղ, 293 կգ ընդհանուր քաշով, 680 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 729.4 եվրո» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան