ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 295-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 295-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
0401 |
Կաթ, կաթնային սերուցք ոչ խտացված, առանց շաքարի կամ այլ շաքարային հավելումների, յուղի բաղադրությունը 45%-ից բարձր, պաստերիզացված 50% յուղայնությամբ, պատրաստված կովի բնական կաթից |
կգ |
23 400 000 |
23 000 000 000 |
2. |
0401 |
Կաթ, կաթնային սերուցք 21-45 % յուղայնությամբ, առաջնային փաթեթվածքներում 2 լիտրից ավելի |
կգ |
10 000 000 |
8 300 000 000 |
3. |
0403 |
Մածուն, առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացնելու, փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու, ճարպի պարունակությունը 6%-ից ավելի |
կգ |
10 000 000 |
7 200 000 000 |
4. |
0406 |
Պանիր, քերած կամ փոշի վիճակով |
կգ |
5 000 000 |
3 100 000 000 |
Ընդամենը` |
41 600 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
04.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |