Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 163-Ա

 

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Բարձունք 5165» (Altitude 5165) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (591 տեղ, 7,440 կգ ընդհանուր քաշով, 19,210 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,700 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 163-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Հ/Հ

Ապրանքի անվանում

Քաշը (կգ)

Ընդհանուր
արժեքը (եվրո)

1.

Զույգ հենակներ (օգտագործված)

400

120

2.

Բժշկական վիրակապեր

630.1

4440

3.

Մանկական հագուստ (օգտագործված)

1288.8

2760

4.

Տղամարդու հագուստ (օգտագործված)

1125.82

2650

5.

Կանացի հագուստ (օգտագործված)

1216.1

3060

6.

Հենաքայլակ (օգտագործված)

110

250

7.

Ծածկոց-քնապարկ (օգտագործված)

495.5

1110

8.

Հագուստ (օգտագործված)

529.38

1170

9.

Պարագաներ (օգտագործված)

200

1360

10.

Խտացրած կաթ

353

660

11.

Պահածոյացված սնունդ

254.9

510

12.

Բժշկական պարագաներ

150

360

13.

Կոշիկ (օգտագործված)

106.5

210

14.

Բժշկական ներքնակ

200

120

15.

Հիգիենայի պարագաներ

59.9

340

16.

Պատգարակ (օգտագործված)

300

60

17.

Մանկական սայլակ (օգտագործված)

20

30

Ընդամենը

7440

19210

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան