Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 273-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական 35 հասցեում գտնվող՝ 27480902 դրամ կադաստրային արժեքով, 717.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 7 մասնաշենքը (այսուհետ՝ անշարժ գույք), հետ վերցնել Երևանի «Գառնիկ Ադդարյանի անվան N 133 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա) 

2. (կետն ուժը կորցրել է 26.11.20 N 1856-Ա)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը`

1) Երևանի «Գառնիկ Ադդարյանի անվան N 133 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2011 թվականի մայիսի 13-ին կնքված N 72/0011 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Երևանի «Գառնիկ Ադդարյանի անվան N 133 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 26.11.20 N 1856-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2020, N 1856-Ա 28.11.2020, N 273-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան