Գլխավոր տեղեկություն
Համար
N 1567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2020

 

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1567-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝

1) Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների (տեղադրումով և սպասարկմամբ) ձեռքբերման նպատակով Երևանի քաղաքապետարանի և «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2020 թվականի հունիսի 16-ին կնքված ապրանքի մատակարարման N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություններ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները.

2) պայմանագրում կատարել փոփոխություններ, սահմանելով, որ փաստացի տեղադրված և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած վերելակներից յուրաքանչյուրի պայմանագրային արժեքի մինչև 35 տոկոսի չափով կարող է կատարվել վճարում մատակարարին՝ անկախ բազմաբնակարան շենքերի հարկայնությունից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան