Գլխավոր տեղեկություն
Համար
N 1579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2020

 

25.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1579-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝

1) 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3-րդ կետի 1-ի ենթակետում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հուլիսի 1-ից» բառերով.

2) որոշման հավելվածում`

ա. 3-րդ կետի 4-րդ ենթակետը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «կամ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստել է բանկը» բառերով,

բ. 3-րդ կետի 5-րդ ենթակետը «ներկայանալու միջոցով» բառերից հետո լրացնել «կամ սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված կարգով» բառերով,

գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

Սույն կետում նշված՝ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:»,

դ. N 6 ձևի վերնագրում «ԱՆՁԱՄԲ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԻՆԵԼԸ ՀԱՎԱՍՏԱԾ» բառերը փոխարինել «ԿԱՏԱՐԱԾ» բառով,

ե. N 6 ձևով սահմանված ցանկի 5-րդ կետը «անվանումը» բառից հետո լրացնել «կամ նշում շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու վերաբերյալ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «բացառությամբ 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հուլիսի 1-ից» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: