ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2020 թվականի N 435-Ա
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 8-ի N 435-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս |
2. |
«Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս |
3. |
«Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս |
4. |
«Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս |
5. |
«Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս |
6. |
«Զորահավաքային պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն համապատասխան ոլորտները համակարգող պետական մարմիններ |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մաս |
7. |
«Նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս |
8. |
«Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս |
9. |
«Զորահավաքային պահուստի կուտակումից մինչև ապաամրագրում ընկած ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից կատարված և լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս |
10. |
«Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս |
11. |
«Պետական պահուստի պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանող լիազոր մարմնի և պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս |
12. |
«Պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպություններին պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ |
13. |
«Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մաս |
14. |
«Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մաս |
15. |
«Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման նպատակով բացթողման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս |
16. |
«Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս |
17. |
«Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մաս |
18. |
«Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս |
19. |
«Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Նյութական պահուստի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս |
(հավելվածը փոփ. 16.07.20 N 809-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |