ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 809-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 435-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 8-ի «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 435-Ա որոշման հավելվածի՝
1) 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ կետերի 4-րդ սյունակում «ապրիլի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
2) 5-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ կետերի 4-րդ սյունակում «մայիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով։
3) 13-րդ կետի 4-րդ սյունակում «մայիսի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|