Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2020-08.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610).1 Հոդ.681.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 809-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-16-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-14-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 809-Ն որոշման

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝

 

Պաշտոնի անվանումը

Սկզբնական կոչումը

Կենտրոնական մարմնի բաժնի պետ,
Երևանի քաղաքային բաժնի պետ,
մարզային բաժնի պետ

արդարադատության մայոր

Բաժնի պետի տեղակալ,
Բաժանմունքի պետ

արդարադատության կապիտան

Գլխավոր խորհրդատու
Ավագ հարկադիր կատարող

արդարադատության ավագ լեյտենանտ

Առաջատար խորհրդատու,
Առաջին կարգի խորհրդատու,
Հարկադիր կատարող, տեսուչ

արդարադատության լեյտենանտ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 809-Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

1. Քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝

 

Պաշտոնի անվանումը

Սկզբնական կոչումը

Քրեակատարողական հիմնարկի պետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ

արդարադատության մայոր

Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,
Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժանմունքի պետ

արդարադատության կապիտան

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի գլխավոր մասնագետ, Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ

արդարադատության ավագ լեյտենանտ

Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ,
Քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,
Քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,
Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ

արդարադատության լեյտենանտ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջատար մասնագետ,
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին կարգի մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ

արդարադատության լեյտենանտ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի երկրորդ կարգի մասնագետ,
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի երրորդ կարգի մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ

արդարադատության սերժանտ

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ

արդարադատության կրտսեր սերժանտ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան