ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 1292-Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1292-Լ որոշման |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
2. Տարեկան ծրագիրը ընդգրկում է, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով, 2020 թվականի ընթացքում պետական մարմինների կողմից իրականացման ենթակա միջոցառումները:
3. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CՕ/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:
II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
4. Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
Ծրագրի խնդիրներն են`
5. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
6. հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
7. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
8. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
9. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
11. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
12. հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
13. Նախապատրաստական աշխատանքներ են իրականցվում ՄԱԿ-ի 2006թ.-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացնելու ուղղությամբ:
14. Մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը.
15. Աշխատանքներ են տարվում անձի կարիքների բազմակողմանի գնահատման և գնահատման արդյունքներով համապատասխան ծառայությունների որոշարկման նոր մոդել ներդնելու ուղղությամբ: Մշակվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը և «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության գնահատման համակարգի ներդրման» ծրագրի նախագիծը:
16. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ պետական հավաստագրերի հիման վրա: Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրումը նպաստում է աջակցող միջոցների տեսականու ընդլայնմանը, որակի բարձրացմանը և անձին տալիս է և' ծառայություն մատուցող կազմակերպությունը, և' տրամադրվող աջակցող միջոցն ընտրելու հնարավորություն:
17. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
18. Միաժամանակ, պետական աջակցություն է ցուցաբերվում հասարակական կազմակերպություններին` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: 2019 թվականին ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ընտրվել են մրցութային կարգով: Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ցերեկային կենտրոններին տրամադրվող միջոցները` նպատակ ունենալով ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայություններ մատուցող կենտրոնների աշխարհագրությունը, մեծացնել հնարավորությունները սպասարկելու ավելի մեծ թվով շահառուներ` իրենց համայնքներում:
19. Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերի արդիականացման նոր տեխնիկական առաջադրանքները: Համապատասխան աշխատանքներ են իրականացվում ապահովելու տեղեկատվական համակարգերում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պետական հավաստագրերի միջոցով աջակցող միջոցների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև ընդլայնելու տարբեր ձևաչափերով վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:
20. 2019թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 189405 հաշմանդամություն ունեցող անձ, որից 104390 անձ /55,1%/ աշխատանքային տարիքի են:
21. 2019թ հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2478 հաշմանդամություն ունեցող անձ: 2018 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից 38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
22. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
23. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ: Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցմամբ, տարեց-տարի նվազում է առանձին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների և դրանցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: 2018-2019 ուսումնական տարում ներառական կրթություն է իրականացվել հանրապետության 136 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 3330 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
24. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
25. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
26. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
27. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
28. 2020թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
29. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
30. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
1) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում.
2) «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
3) Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
31. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
32. Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
33. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2020 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1292-Լ որոշման |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկ
Հ/հ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1. |
Օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի 2006թ.-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին | ||||
1.1. |
ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Արտաքին գործերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության նոր հնարավորությունների ամրագրում` «հաշմանդամություն ունեցող անձանց՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումների՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե ներկայացնելու և կոմիտեի կողմից դրանք քննության առնելու իրավունքի նախատեսման միջոցով: |
1.2. |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման իրավական պահանջների սահմանում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների ապահովում` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: |
1.3. |
«Ֆունկցոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատման նոր մոդելի իրավական հիմքի առկայություն |
1.4 |
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային ծառայությունների ներդրման» ռազմավարության նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Ցերեկային այլընտրանքային ծառայությունների ընդլայնում |
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովում | ||||
2.1. |
Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծման թույլատրությունների փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ- ների ներգրավում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցություն մատչելիության նորմերի համապատասխանության որոշարկման գործընթացին |
2.2. |
Պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով իրազեկման աշխատանքների կազմակերպում |
Քաղաքաշինության կոմիտե |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերհանման արդյունքում գործող նորմատիվային դաշտի կատարելագործում, շենքերում և շինություններում քաղաքաշինական առավել հարմարավետ, մատչելի միջավայրի ձևավորում: |
2.3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցներով ապահովում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Ուղևորափոխադրումներ կազմակերպելու մրցույթներում տրանսպորտային միջոցի` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պայմանի ամրագրում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու իրավունքի ապահովում: |
2.4. |
Ծառայություն մատուցող մարմիններում հատուկ տեսահաղորդակցման համակարգի ներդրմանն ուղղված հետազոտությունների իրականացում, ծրագրի մշակում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություններ |
Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ ստանալու նպատակով հաղորդակցման մատչելիության ապահովմանն ուղղված ծրագիր |
2.5. |
Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտի ներդրման ծրագրի մշակում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն ապահովելուն ուղղված ծրագիր |
2.6 |
«Լեզվի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային |
Արդարադատության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայերեն ժեստերի լեզվի ճանաչում, տարածում և պահպանում, հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու և փնտրելու իրավունքի ապահովում |
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովում | ||||
3.1. |
Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում և մարզերում ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզներով ապահովում, գործող մանկապարտեզների հնարավորությունների ընդլայնում՝ երեխաների կարիքներին համապատասխան: |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե «Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ» |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության ապահովում |
3.2 |
Երևանի բոլոր մանկապարտեզներում լոգոպեդի հաստիքի ներդրում |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Երևան քաղաքի բյուջե |
Հավասար և մատչելի պայմանների ապահովում նպաստելով համընդհանուր ներառմանը |
3.3. |
Հատուկ կրթության կազմակերպում 9 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մարզպետարաններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ» |
Շուրջ 790 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում հատուկ դպրոցներում |
3.4. |
Համընդհանուր ներառմանն ուղղված աշխատանքներ` հանրակրթական դպրոցներում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետարաններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Համայնքային բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Դպրոցներում մատչելի միջավայրի արդիականացում, գույքի թարմացում |
3.5. |
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում համընդհանուր ներառական կրթության ներդրում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /46.237,5 հազ. դրամ Կոտայքի մարզ/ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովում Գեղարքունիքի մարզի՝ 125 և Կոտայքի մարզի 100 հանրակրթական դպրոցներում: Գեղարքունիքի մարզում՝ 1 և Կոտայքի մարզում՝ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնում: |
3.6. |
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություններ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջեի Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Մանկավարժական աշխատողներին հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների հմտություններ ու վարվելակերպի ուսուցանում |
3.7. |
Հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի կիրառում՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, և ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Մարզպետարաններ Մրցույթով ընտրված կազմակերպություններ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ» |
Հանրապետության 8 մարզի դպրոցներում և Երևան քաղաքում ներդրված է ուսուցչի օգնականի հաստիք: |
3.8. |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նյութերի և ձեռնարկների, մշակում, հրատարակում և ձեռքբերում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին 3 անուն ուսումնամեթոդական նյութերով և ձեռնարկներով ապահովում |
3.9. |
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար ներառական կրթության վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպում |
Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ |
Տարվա ընթացքում Շարունակական |
«Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ» |
Ներառական կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
3.10. |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ներառումն ապահովելու համար պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատու կառույցի ստեղծում կամ համակարգողի նշանակում: Կառույցի (համակարգողի) պատասխանատվությունների շրջանակի սահմանում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսման համար համապատասխան պայմանների ստեղծում |
3.11. |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողի կրթական կարիքի ուսումնասիրում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Մարզպետարաններ |
Տարվա ընթացքում |
«Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ» |
Հաշմանդամություն ունեցող ուսանողների համար մատչելի ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրների վերհանում, հաշվետվությունների ներկայացում |
3.12. |
Համընդհանուր ներառման ծրագրի շրջանակում մենթոր դպրոցների և մանկապարտեզների (նախկինում՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցների և մանկապարտեզների) միջոցով հարևանությամբ գտնվող դպրոցների և մանկապարտեզների հետ փորձի փոխանակում |
Երևանի քաղաքապետարանշ
ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հավասար և մատչելի պայմանների ապահովում |
4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում | ||||
4.1. |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 70 հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպում |
4.2. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, աջակցություն` 13 հաշմանդամություն ունեցող անձի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով |
4.3. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 100 շահառուի ընդգրկում ծրագրում, որոնցից 10-ը` հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողների: |
4.4. |
Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, աջակցություն 60 հաշմանդամություն ունեցող անձի |
4.5. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 35 հաշմանդամություն ունեցող անձի աշխատատեղի հարմարեցում |
5. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր | ||||
5.1. |
Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Մտավոր խնդիրներ ունեցող ամսական միջինը 130 հաշմանդամություն ունեցող անձի ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում |
5.2. |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
120 շահառուի սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրում: |
5.3. |
Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (70,416.0 հազ. դրամ) |
Շուրջ 160 աուտիզմ ունեցող անձանց հնարավոր զբաղվածության և սոցիալական ներառման ապահովում |
5.4. |
Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3277 երեխայի և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում: |
5.5 |
Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում. |
ՀՀ պետական բյուջե Սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում |
Առանց ծնողական խնամքի մնացած 649 երեխայի, այդ թվում 450 հաշմանդամություն ունեցող երեխայի և անձանց շուրջօրյա խնամքի ապահովում: |
5.6. |
Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե Սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 600 երեխային ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում: |
5.7. |
Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 70 %/ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
850 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում |
5.8. |
Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Շուրջ 3260 անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում |
5.9. |
Տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
1845 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում |
5.10 |
Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
30 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում |
5.11. |
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
32 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում |
5.12. |
Տնային խնամք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
50 հոգեկան առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձի սպասարկում տնային պայմաններում |
5.13 |
Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար աջակցության ծրագրերի իրականացում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Մարզպետարաններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Աջակցություն հասարակական կազմակերպություններին` հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով |
5.14 |
ՊՆ համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող և գործող օրենսդրության շրջանակներում բնակմակերեսի կարիքավոր հանդիսացող նախկին զինծառայողների բնակարանային ապահովում |
Պաշտպանության նախարարություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց բնակ-կենցաղային պայմանների բարելավում |
6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում | ||||
6.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրում |
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում |
6.2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահության ոլորտի ծառայությունների մատչելիության ապահովմանն ուղղված դրույթների ամրագրում ոլորտի ռազմավարական ծրագրում |
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում. |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական ծառայությունների մատչելիության (ծրագրային և ֆիզիկական) նպատակով գործողությունների մշակում |
6.3. |
Արտակարգ իրավիճակներում ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծրագրերի հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության և մատչելիության ապահովում: |
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Առողջապահական ծառայությունների, ներառյալ արտակարգ իրավիճակներում ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության մատչելիության ապահովում |
6.4 |
Բժիշկների համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին դասընթացների մոդուլների մշակում, վերապատրաստումների իրականացում |
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Բժիշկների մոտ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու հմտությունների և բարեվարքության ձևավորում |
6.5. |
Հաշմանդամության ունեցող նախկին զինծառայողներին մասնագիտացված վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցում, բուժման և հանգստի կազմակերպում |
Պաշտպանության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող ունեցող անձանց վերականգնողական բուժօգնության ապահովում և նրանց կյանքի որակի բարելավում |
7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում | ||||
7.1. |
Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 13822 աջակցող միջոցների տրամադրում |
7.2. |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) 30 անձի սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում |
7.3. |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում` հիդրոթերապիայի, հիպոթերապիայի, արտթերապիայի միջոցով |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգնում: |
8. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մարզական և մշակութային ծրագրեր | ||||
8.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ զբոսաշրջային երթուղիների մշակում |
Էկոնոմիկայի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջության ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովում |
8.2. |
«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում մարզերում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում |
8.3. |
Թանգարաններում, գրադարաններում մշակութային ծրագրերի իրականացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում |
8.4. |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մակետների ստեղծում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու հասանելիության ապահովում |
8.5. |
Թատրոններում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ժեստերի լեզվով թարգմանության իրականացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում |
8.6. |
Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` արվեստների և արհեստների ուսուցում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների (12 մասնագիտություն) անվճար ուսուցում |
8.7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցություն |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում |
8.8. |
Մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց աբոնեմենտի տրամադրում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում Յուրաքանչյուր մշակութային միջոցառման դահլիճի բեռնվածության 2,5-5 % չափով անվճար շահառուների սպասարկում |
Մշակութային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանում |
8.9. |
Պետական աջակցություն սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին` ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ մատուցելու նպատակով |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», ««Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն» |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ապահովում` տարվա ընթացքում շուրջ 400 հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցություն զանգվածային-մարզական միջոցառումներին և միջազգային մրցաշարերին |
8.10. |
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակում անցկացվող մրցույթ ընտանիքի կազմում սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքների համար |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց 24 ընտանիքների սոցիալական ներառում հասարակություն |
8.11. |
«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Տեսողական, լսողական, հենաշարժական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 192 անձանց մասնակցություն` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների իրագործում |
8.12. |
Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
8.13. |
Տոկիոյի պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Տոկիոյի պարալիմպիկ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
8.14. |
Խուլերի ձյուդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցություն |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի ձյուդոյի աշխարհի առաջնությանը ՀՀ մարզական պատվիրակության թվով 3 անձանց մասնակցության ապահովում |
8.15. |
Պաուերլիֆտինգի աշխարհի գավաթին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպություն /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Պաուերլիֆտինգի աշխարհի գավաթին ՀՀ մարզական պատվիրակության թվով 8 անձանց մասնակցության ապահովում |
9. |
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանություն | ||||
9.1. |
«Հաշմանդամություն ունեցող անձանց վարվելակերպի կանոններն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում» թեմայով դասընթացների կազմակերպում հաշմանդամություն ունեցող անձանց համար |
Արտակարգ իրավիճակների նախարարության |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության բարձրացում |
9.2. |
Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության ապահովման պլանավորում |
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության ապահովման բարձրացում |
9.3. |
Արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգի մեջ հատուկ ազդանշանների ներդնում լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար |
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգության ապահովում իրենց համար մատչելի ձևաչափով |
10. |
Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև | ||||
10.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքների իրականացում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մարզպետարաններ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների քննարկում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ |
11. |
Վիճակագրություն և տվյալների հավաքագրում | ||||
11.1. |
Հայաստանում անցկացվող մարդահամարի հարցաթերթում անձի հաշմանդամության և մասնակցության սահմանափակման վերաբերյալ հարցերի ներառում |
Վիճակագրական կոմիտե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում Շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջում |
Բնակչության մեջ տարբեր խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների առկայություն |
12. |
Իրազեկվածության բարձրացում | ||||
12.2. |
Սոցիալական ծառայության տարածքային մարմինների սոցիալական աշխատողների վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրազեկման բարձրացում, համապատասխան ծառայությունների մատուցում |
12.3. |
Գործատուների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն, գործատուների շրջանում նրանց նկատմամբ կարծրատիպերի վերացում |
12.4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց այդ թվում` կանանց, երեխաների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ուղեցույցների մշակում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող կանանց, երեխաների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
12.5. |
Լավագույն քարոզարշավի, հանրային իրազեկության, լրատվության մրցանակաբաշխություն |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԶԼՄ-ների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման նախաձեռնությունների խթանում |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.04.2020, N 533-Լ | 14.04.2020, N 1292-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|