ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2008 թվականի N 314-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներում գտնվող՝ 204.685,0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ և շարժական գույքով` իրենց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 137217,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասերով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 04.09.08 N 987-Ա, 18.12.14 N 1440-Ա)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հավելվածի`
ա. 1-7-րդ կետերում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքին, ընդ որում, 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել հետագայում այնտեղ բնակվողներին` անհատույց սեփականաշնորհելու պայմանով.
բ. (պարբերությունն ուժը կորցրել է 12.09.19 N 1221-Ա)
2) ընկերության, Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և առաջարկել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված գույքի ամրացման ու նվիրաբերության գործարքներից բխող հանձնման-ընդունման աշխատանքները, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 04.09.08 N 987-Ա, 12.09.19 N 1221-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը և գտնվելու վայրը |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Հաշվեկշռային արժեքը` 2008 թ. մայիսի 1-ի դրությամբ |
Հողամասի մակերեսը |
Մեծամորի քաղաքային համայնք |
||||
1. |
Հանրակացարան` երեք մասնաշենքով |
11000,0 |
46651,0 |
8400,0 |
Ա մասնաշենք |
3819,6 |
25294,2 |
||
Բ մասնաշենք |
3791,3 |
2523,3 |
||
Գ մասնաշենք |
3389,1 |
18833,5 |
||
2. |
Հյուրանոցային համալիր |
3680,2 |
149649,0 |
2860,0 |
3. |
Մարզահամալիր |
4623,8 |
4920,0 |
10600,0 |
4. |
Հյուրանոցային համալիրի և մարզահամալիրի գույք ու արագամաշ առարկաներ |
2485,9 |
||
5. |
Բանջարեղենի պահպանման պահեստ |
216,0 |
154,3 |
216,0 |
6. |
Փայտյա ժամանակավոր տնակներ (19 հատ) |
1994.0 |
243,5 |
11141,6 |
7. |
Ավտոկայանատեղ, ներառյալ՝ պահակատունը |
2836,7 |
62,0 |
24000,0 |
Ընդամենը |
24350,7 |
204165.7 |
57217,6 |
(հավելվածը խմբ. 04.09.08 N 987-Ա, փոփ. 03.02.11 N 63-Ա, 18.12.14 N 1440-Ա, լրաց., փոփ. 16.04.15 N 394-Ա, խմբ. 12.09.19 N 1221-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |