ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2018 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԿԵՆՏՐՈՆԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սև մետաղներից պատրաստված կոշտ և զսպանակավոր կենտրոնավորիչները, որոնք շրջապահ խողովակասյան հենարանային կենտրոնավորող տարրեր են, որոնք կիրառվում են նավթահորերի և գազահորերի ամրակման ժամանակ շրջապահ խողովակասյունը իջեցնելիս շփման ուժը փոքրացնելու համար և հորատանցքի բնամասի ցեմենտավորման ժամանակ շրջապահ խողովակասյունը կենտրոնավորելու համար, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7326 ապրանքային դիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության մեկնաբանման հիմնական 1-ին կանոնին համապատասխան (կոշտ և զսպանակավոր կենտրոնավորիչների պատկերների օրինակները բերված են հավելվածում)։
2. Հորատման կենտրոնավորիչները, որոնք հենարանային կենտրոնավորող սարքեր են, որոնք կիրառվում են հորատման շրջասյան և հանքախորշային շարժիչի ներքևի մասի կենտրոնավորման, հորատանցքի բնամասի ուղղության կայունացման կամ փոփոխման համար նավթահորերի և գազահորերի հորատման դեպքում, և որոնք տեղադրվում են հանքախորշային շարժիչի պատյանի կամ ծանրացած հորատման խողովակների վրա, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8431 43 000 ենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան (հորատման կենտրոնավորիչների պատկերների օրինակները բերված են հավելվածում)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: