ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2018 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: