ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐ) ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշման ձևը.
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի ծագման մասին նախնական որոշման ձևը լրացնելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: