Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2018 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐ) ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշման ձևը.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի ծագման մասին նախնական որոշման ձևը լրացնելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հունվարի 16-ի

թիվ 7 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: