ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 428-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 45,710,203 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում արևային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային կենտրոններում արևային ֆոտովոլտային (Օո Grid) կայանների տեղադրում՝ 19,463,984 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N ՀՀ/ՋՏ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 26,246,219 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հուլիսի 8-ի N 428-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար թվով 76 հատ (74 բնակիչների համար, 2 հատ մանկապարտեզների համար) արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի և վերոնշված համայնքների 6 դպրոցներում, 1 մանկապարտեզում և 5 համայնքային կենտրոններում (ընդհանուր 12 հատ) արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների տեղադրման աշխատանքները |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26, ՀՎՀՀ՝ 02507456 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 45.710.203,00 դրամ, որից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 26.246.219,00 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային կենտրոններում արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների տեղադրում՝ 19.463.984,00 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչներ, մանկապարտեզներ, դպրոցներ և համայնքային կենտրոններ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսում է իրականացնել արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների տեղադրում՝ 2019 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. օգոստոսի 16-ը, արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում 2019 թ. հունիսի 21-ից մինչև 2019 թ. օգոստոսի 18-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2019 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքներում նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայաններ և արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգեր: Արժեքը՝ 45.710.203,00 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Ֆրիներջի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների և արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 45.710.203,00 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|