Գլխավոր տեղեկություն
Համար
N 1587-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.06.2019-02.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.89
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1587-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով` ավտոբուսներով և միկրոավտոբուսներով (այսուհետ` ավտոբուսներ) իրականացվող միջպետական հաղորդակցություններում ուղևորների և ուղեբեռների կանոնավոր ուղևորափոխադրումների (այսուհետ` միջպետական ուղևորափոխադրումներ) կազմակերպման և իրականացման գործընթացը:

 

II. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրողներ) վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ուղևորափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կարգի, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան: Եթե միջազգային համաձայնագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կարգով, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրերի նորմերը:

 

III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրում՝  պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման ուղևորների ու ուղեբեռների փոխադրում, որն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցված երթուղու ուղեգծով, չվացուցակով և ուղևորների ու ուղեբեռների համար սահմանված փոխադրավարձով.

2) ուղևորների տարանցիկ փոխադրում՝  ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և այլ պետության միջև, մեկ այլ պետության տարածքի տարանցմամբ, որի երթուղու սկզբնակետը և վերջնակետը գտնվում են տարանցվող պետության տարածքից դուրս.

3) թույլտվություն՝  իրավասու մարմինների կողմից տրվող փաստաթուղթ, որն իրավունք է վերապահում իրականացնելու տվյալ պետության տարածքով անցնող որոշակի երթուղով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր փոխադրում.

4) պարիտետ՝  Հայաստանի Հանրապետության և այլ պետության փոխադրողների կողմից ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղու սպասարկման համահավասար պայման.

5) ուղետոմս՝  ավտոբուսից օգտվելու ուղևորի իրավունքը հավաստող փաստաթուղթ:

5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն կարգի իմաստով լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

(6-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)

 

IV. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կազմակերպվում են նախարարության և այլ պետության իրավասու մարմնի փոխհամաձայնությամբ:

8. Մինչև միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթի անցկացման ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ` նախարար) կողմից հաստատվելը` նախարարությունը միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների չվացուցակները և ուղեգծերը համաձայնեցնում է այլ պետությունների իրավասու մարմինների հետ:

(8-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)

9. Հայաստանի Հանրապետության տարածքից (տարածքով) միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են նախարարության կողմից այլ պետության փոխադրողին և այլ պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության փոխադրողին տրված թույլտվությունների հիման վրա: Միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում փոխադրողներին տրվում են նաև տարանցվող պետությունների իրավասու մարմինների թույլտվություններ:

10. Երթուղու հաստատված չվացուցակի, ուղեգծի, փոխադրավարձի և կանգառների ցանկացած փոփոխություն իրականացվում է երթուղու սպասարկման համար թույլտվություն տված իրավասու մարմինների հետ նախապես գրավոր համաձայնեցվելուց հետո:

11. Միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսները պետք է ապահովեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային համաձայնագրերով սահմանված չափի ուղեբեռների փոխադրումը:

12. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի մեկից ավելի վարորդներով:

13. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կառուցվածքով նախատեսված տեղում պետք է փակցված լինի երթուղու սկզբնակետի և վերջնակետի անվանմամբ հայերենով և անգլերենով գրված ցուցատախտակ:

14. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումն իրականացվում է միայն ուղետոմսի հիման վրա:

15. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդը պետք է ունենա տվյալ ավտոբուսը վարելու համապատասխան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարորդական իրավունքի միջազգային վկայական:

16. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացնելիս ավտոբուսի վարորդն իր մոտ պետք է ունենա թույլտվության (պահանջվելու դեպքում նաև տարանցման թույլտվության), ճանապարհային թերթիկի բնօրինակներ, երթուղու հաստատված չվացուցակի, ուղեգծի և փոխադրավարձի վերաբերյալ փաստաթղթեր:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմը`

 1) նախապատրաստում և նախարարի հաստատմանն է ներկայացնում միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխադրողների ընտրության մրցույթները.

3) համաձայն հաստատված ժամանակացույցի տալիս է հայտարարություն մրցույթների անցկացման մասին` համաձայն N 1 ձևի.

4) տրամադրում է մրցութային փաթեթը ցանկություն հայտնած փոխադրողին.

5) ընդունում է ներկայացված հայտերը` ուսումնասիրելով դրանցում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը N 1 ձևով սահմանված մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի (այսուհետ` անհրաժեշտ փաստաթղթեր) ցանկին: Թերություններ հայտնաբերելու դեպքում հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում հայտատուին.

6) մասնակցության հայտերի ընդունումը դադարեցնում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ.

7) մրցույթի անցկացման նախորդող աշխատանքային օրն ավտոբուսների գնահատման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներին տեղեկացնում է մրցույթի անցկացման վայրի, ժամի մասին և ընդունված հայտերով ներկայացված ավտոբուսների քանակին համապատասխան տրամադրում ավտոբուսների արտաքին տեսքի և ուղևորասրահի գնահատման թերթիկները` համաձայն N 4 ձևի.

8) իրականացնում է հայտով ներկայացված ավտոբուսների պատկանելության և տարիքի գնահատում՝ համաձայն N 5 ձևի՝ ներառելով N 4 ձևով ներկայացված գնահատականները, ինչպես նաև վարորդների աշխատանքային փորձի և կազմակերպության կողմից թույլ տրված խախտումների առկայության գնահատում՝ համաձայն N 6 ձևի՝ ըստ N 3 ձևի չափորոշիչների.

9) ամփոփում և նախարարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի արդյունքները՝ համաձայն N 7 ձևի.

10) հաջորդող տարվա համար նախատեսված թույլտվությունների փոխանակումից հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին (ինչպես նաև հետագա փոփոխությունների վերաբերյալ) տրամադրում է տեղեկատվություն՝ համաձայն N 9 ձևի.

11) միջպետական կանոնավոր փոխադրումների կազմակերպման իրավունքների հատկացման, ինչպես նաև հետագա փոփոխությունների վերաբերյալ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ համաձայն N 10 ձևի:

(17-րդ կետը լրաց. 18.06.15 N 658-Ն)

18. Մրցութային փաթեթը տեղադրվում է նաև նախարարության ինտերնետային կայքում և ներառում է հետևյալ փաստաթղթերը`

1) մրցույթին ներկայացված երթուղու չվացուցակ.

2) երթուղու ուղեգիծ.

3) մրցույթի մասնակցության հայտը՝ համաձայն N 2 ձևի:

19. Մրցույթի արդյունքում հաղթող չլինելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

20. Մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, www.azdarar.am ինտերնետային կայքում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև նախարարության ինտերնետային կայքում` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

21. Անհրաժեշտության դեպքում նշվում են նաև երթուղին սպասարկող ավտոբուսներին համաձայնագրի կողմ պետության (տարանցման դեպքում` նաև տարանցվող պետության) օրենսդրությամբ ներկայացվող պահանջները (դրանց առկայության դեպքում):

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ

 

22. Հայտատուի կողմից մրցույթի մասնակցության համար ներկայացրած հայտը մուտքագրվում է նախարարության կողմից: Սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հայտը նախարարության աշխատակազմի կողմից հաշվառվում է հայտերի գրանցամատյանում` համաձայն N 8 ձևի:

23. Հայտնաբերված թերությունների վերաբերյալ ծանուցվելուց հետո հայտատուն կարող է վերացնել դրանք մինչև մրցույթի անցկացման նախորդող օրվա ժամը 1200 -ն:

24. Հայտատուն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն իր դիմումի համաձայն կարող է փոխել կամ հետ վերցնել ներկայացված հայտը:

25. Սույն կարգի 17-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջին համապատասխան ժամկետում թերությունները չվերացված, ինչպես նաև հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո ներկայացված նոր հայտերի քննարկումը մերժվում է, որի մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային նամակով տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

26. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն`

1) սեփականության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված ավտոբուսներ.

2) ուղևորների երաշխավորված սպասարկման համար անհրաժեշտ թվով պահուստային ավտոբուսներ յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` նվազագույնը մեկ նույն դասի ավտոբուս:

(26-րդ կետը փոփ. 18.06.15 N 658-Ն)

26.1. Մեկից ավելի նույնատիպ (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը կարող է ներկայացվել որպես պահուստային, եթե տվյալ երթուղիների վերջնակետերը գտնվում են միևնույն երկրում:

(26.1-ին կետը լրաց. 18.06.15 N 658-Ն)

27. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

 

IX. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Ավտոբուսների արտաքին տեսքի և ուղևորասրահի գնահատումն իրականացվում է նախարարի հրամանով ստեղծված, 5 անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից:

29. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսների փաստացի գնահատումը կատարում է գնահատման թերթիկում՝ համաձայն N 4 ձևի` ըստ N 3 ձևի չափորոշիչների:

30. Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնի բացակայության կամ ժամկետանց կտրոնի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:

31. Մրցույթի ավարտից անմիջապես հետո գնահատման թերթիկները հանձնվում են նախարարության աշխատակազմին:

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

32. Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները նախարարության աշխատակազմն ամփոփում է գնահատման ամփոփ-թերթիկում՝ համաձայն N 7 ձևի:

33. Գնահատման արդյունքներով (ըստ ամփոփ-թերթիկի) 40 միավորից ցածր միջին գնահատական ստանալու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

(33-րդ կետը փոփ. 18.06.15 N 658-Ն)

34. Առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

35. Մրցույթի արդյունքներով ընդհանուր հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողի նախապատվություն է տրվում հետևյալ առաջնահերթությամբ, երբ`

1) ցածր է ուղևորների և ուղեբեռների առաջարկված փոխադրավարձը.

2) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին:

36. Մրցույթն անցկացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքներն ամփոփվում են և ներկայացվում նախարարի հաստատմանը:

36.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը (բացառությամբ միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրողների, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արդեն իսկ վճարել են պետական տուրքը) մրցույթի արդյունքների մասին ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք, հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած մասնակցի բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:

Պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար վճարվում է ոչ ուշ, քան առաջին տարվա համար պետական տուրքի վճարման ամսաթիվը:

(36.1-ին կետը լրաց. 18.06.15 N 658-Ն)

36.2. Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր, որում առնվազն պետք է նախատեսվեն դրույթներ՝

1) մրցույթի պայմանների խախտումների համար մասնակցի պատասխանատվության.

2) ուղևորափոխադրումներն իրականացնելու իրավունքից զրկելու հիմքերի և կարգի վերաբերյալ:

(36.2-րդ կետը լրաց. 18.06.15 N 658-Ն)

 

XI. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

37. Միջպետական միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 2 տարի ժամկետ` գումարային գնահատականի 40 և ավելի մինչև 60-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 3 տարի ժամկետ` գումարային գնահատականի 60-ից ավելի մինչև 70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 4 տարի ժամկետ` գումարային գնահատականի 70-ից ավելի ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

(37-րդ կետը խմբ. 18.06.15 N 658-Ն)

38. Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` գումարային գնահատականի 40 և ավելի մինչև 60-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

2) 4 տարի ժամկետ` գումարային գնահատականի 60-ից ավելի մինչև 70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 5 տարի ժամկետ` գումարային գնահատականի 70-ից ավելի ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

(38-րդ կետը խմբ. 18.06.15 N 658-Ն)

 

XII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

39. Մրցույթների արդյունքները նախարարի կողմից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են նախարարության ինտերնետային կայքում և գրավոր տեղեկացվում մրցույթի մասնակիցներին:

 

XIII. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

40. Երթուղին սպասարկող կազմակերպությունը կարող է երթուղում ընդգրկված ավտոբուսի փոփոխման նպատակով դիմել նախարարություն և ներկայացված տրանսպորտային միջոցը սույն կարգի պահանջներին համապատասխան համարժեք գնահատվելու դեպքում դրանով փոխարինել երթուղում ընդգրկված ավտոբուսը:

 

XIV. ՉԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

41. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված, հայտարարությամբ պահանջվող ավտոբուսներից որևէ մեկը չի բավարարում սույն կարգի 21-րդ կետի պահանջները:

 

XV. Հայաստանի Հանրապետության ՓՈԽԱԴՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

42. Հաստատված ժամանակացույցի համաձայն անցկացված մրցույթում հաղթող չճանաչվելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթի անցկացման օրվանից 45 օր անց սույն կարգի պահանջներին համապատասխան անցկացվում է փոխադրողի ընտրության կրկնակի մրցույթ:

43. Կրկնակի մրցույթը չկայացած հայտարարվելու կամ անցկացված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու դեպքում այլ պետության փոխադրողին իրավունք է վերապահվում երթուղու սպասարկումն իրականացնել միակողմանի և տրվում է համապատասխան թույլտվություն:

 

XVI. Հայաստանի Հանրապետության ՓՈԽԱԴՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

44. Հայաստանի Հանրապետության փոխադրողի ընտրության արտահերթ մրցույթն անցկացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան`

1) Հայաստանի Հանրապետության փոխադրողի կողմից երթուղում ուղևորափոխադրողների դադարեցման մասին գրավոր ցանկություն հայտնելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության փոխադրողին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան երթուղու սպասարկման իրավունքից զրկելու դեպքում:

45. Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղով ուղևորափոխադրումների դադարեցման մտադրություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության փոխադրողը նախարարությանը պետք է տեղյակ պահի ոչ ուշ, քան ուղևորափոխադրումների դադարեցումը նախատեսվելու օրվանից առնվազն երկու ամիս առաջ:

46. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված դեպքերում նախարարությունը դիմում է այլ պետության իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության փոխադրողին տրված համապատասխան թույլտվությունը Հայաստանի Հանրապետության փոխադրողի դիմումում նշված կամ Հայաստանի Հանրապետության փոխադրողին երթուղու սպասարկման իրավունքից զրկելու օրվանից անվավեր ճանաչելու համար և դրա մասին տեղեկացնում փոխադրողին:

(46-րդ կետը փոփ. 18.06.15 N 658-Ն)

47. Արտահերթ մրցույթը չկայացած հայտարարվելու կամ անցկացված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում մրցույթի անցկացման օրվանից 45 օր անց անցկացվում է ևս մեկ արտահերթ մրցույթ, որը չկայանալու կամ հաղթող չճանաչելու դեպքում այլ պետության փոխադրողին իրավունք է վերապահվում երթուղու սպասարկումն իրականացնել միակողմանի և երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համապատասխան թույլտվություն:

48. Մինչև արտահերթ մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես (մինչև 3 ամիս), կարող է տրամադրվել սույն կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցներ ունեցող, միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող և մրցույթի արդյունքում առավել բարձր միավորներ ստացած կազմակերպությանը, ինչի մասին նախարարությունը տեղեկացնում է այլ պետության լիազոր մարմնին:

(48-րդ կետը փոփ. 18.06.15 N 658-Ն)

 

XVII. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 18.06.15 N 658-Ն)

 

49. (կետն ուժը կորցրել է 18.06.15 N 658-Ն)

50. (կետն ուժը կորցրել է 18.06.15 N 658-Ն)

 

XVIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

51. Ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների վերահսկողությունն իրականացվում է միջպետական ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերի և այն պետությունների ազգային օրենսդրությունների հիման վրա, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

________________ հայտարարում է ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր

 (մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

 

փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային երթուղիների համար`

 

NN ը/կ

Երթուղու

Անհրաժեշտ ավտոբուսների
թիվը (ըստ տեղատարողության)

 

անվա-նումը

սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան)

վերջնակետը (ավտոկայան, ավտոկայարան)

տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբու-սային)

փաստացի

պահուստային

1.

           

2.

           

3.

           

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1) Հայտ.

2) ավտոբուսների հաշվառման վկայագրեր.

3) ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային պայմանագրեր կամ քաղվածք հրամանից, աշխատանքային գրքույկներ.

4) ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

5) սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայագրման վկայական և ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման վկայական.

6) փակ ծրարով ներկայացվող՝ երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը.

7) տեղեկանք տարածքային հարկային մարմնից:

 

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ________________________

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը ___________

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն, 18.06.15 N 658-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ N ______

 

Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

 

Հայտատու _______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը

(բնակության վայրը), հեռախոսահամարը, էլ. հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու ____ __________ 20 թ. կայանալիք ավտոբուսային (միկրոավտոբուսային)_____________________________________ մրցույթին:

(երթուղու անվանումը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN
ը/կ

Մակնիշը

Հաշվառման համարանիշը

Վարորդների անունները, ազգանունները

Նստատեղերի թիվը

Ինչ իրավունքով է պատկանում կազմակերպությանը

           
           
           
           
           
           
           
           

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _________________________________________

___________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և միջպետական ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ մրցութային կարգի ցանկով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու __________________________

(ստորագրությունը)

___________________________________________________

(կազմակերպության ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն)

 

Ձև N 3

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Գնահատման չափանիշները

Գնահատականը

Ծանոթագրություն

1. ԱՎՏՈԲՈՒՍ

 50 միավոր

ամփոփվում է միջին գնահատականով

1) պատկանելության իրավունքը `

սեփականություն, լիզինգ

10

 

վարձակալություն

5

 

2) տարիքը`

   

մինչև 1 տարին ներառյալ

10

 

1-2 տարին ներառյալ

9

 

2-3 տարին ներառյալ

8

 

3-4 տարին ներառյալ

7

 

4-5 տարին ներառյալ

6

 

5-6 տարին ներառյալ

5

 

6- 7 տարին ներառյալ

4

 

7-8 տարին ներառյալ

3

 

8-10 տարին ներառյալ

2

 

10 և ավելի

1

 

3) արտաքին տեսքը (թափքի կոռոզիա, ներկվածքի որակ, հողմապակու ճաքեր)

գերազանց

10

 

լավ (նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում)

8

 

բավարար (նշվածներից երկուսի առկայության դեպքում)

4

 

անբավարար (երեքի առկայության դեպքում)

0

 

4) ուղևորասրահը (օդափոխման և տաքացման համակարգ, նստարանների, կողային պաստառների և հատակի ծածկույթի վնասվածքներ, կառուցվածքային փոփոխություններ` ավելի նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխություններ)

գերազանց

10

 

լավ (նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում)

8

 

բավարար (նշվածներից երկուսի առկայության դեպքում)

4

 

անբավարար (երեքի առկայության դեպքում)

0

 

5) լրացուցիչ

 

գնահատվում է առկայությունը

փափուկ, ծալվող նստարաններ

2

 

հեռուստացույց

2

 

սառնարան

2

 

խոհանոց

2

 

զուգարան

2

 

2. ՎԱՐՈՐԴՆԵՐ

10 միավոր

ամփոփվում է միջին գնահատականով

6) ուղևորափոխադրումների ոլորտում վարորդների աշխատանքային փորձը

   

մինչև 2 տարի

2

 

2-5 տարի

4

 

5-8 տարի

6

 

8-ից ավելի

10

 

3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 միավոր

հաշվի են առնվում մրցույթի օրվանից հաշվված վերջին մեկ տարվա խախտումները

7) ուղևորափոխադրումների պահանջների (հաշվի է առնվում նաև առկա բողոքները)

 

նախկինում փոխադրող չհանդիսացող հայտատուն ստանում է 4 միավոր

խախտումների բացակայություն

10

մեկ խախտում

5

մեկից ավելի խախտումներ

0

8) հարկային պարտավորությունների  

նախկինում փոխադրող չհանդիսացող հայտատուն ստանում է 4 միավոր 

  

խախտումների բացակայություն

 10

խախտումների առկայություն


 0

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն, 18.06.15 N 658-Ն)

 

Ձև N 4

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ներկայացված ավտոբուսների արտաքին տեսքի ԵՎ ոՒղԵՎորասրահի

 

Գնահատման հանձնաժողովի ___________

                                                              (պաշտոնը)

____________

(անունը, ազգանունը)

_______________

(մրցույթի անցկացման օրը)

 

NN
ը/կ

Ավտոբուսի

Տեխնիկական վիճակը

Գնահատականը

մակնիշը

հաշվառման
համարանիշը

համաձայն տեխնիկական զննության կտրոնի առկայության

արտաքին
 տեսքի

ուղևորասրահի

լրացուցիչ

1

2

3

4

5

6

7

1.

           

2.

           

3.

           

________________________________
(ստորագրությունը)

 __________________________________________________________
 (անունը, ազգանունը)

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն)

Ձև N 5

 

Գ Ն Ա  Հ Ա Տ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ներկայացված ավտոբուսների

 

_____ __________________ 20 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

NN
ը/կ

Ավտոբուսի

Տեխնիկական վիճակը

Գնահատականը

Ներկայացված ավտոբուսների ընդհանուր միավորը

Ներկա-
յացված ավտո-
բուսների
միջին միավորը

մակնիշը

հաշվառ-
ման
համա-
րանիշը

համաձայն տեխնիկական
զննության կտրոնի առկայության

պատկանե-
լության իրավունքի

արտա-
դրության տարեթվի

արտաքին տեսքի

ուղևորա-
սրահի

ընդա-
մենը

լրա-
ցուցիչ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

                     

2.

                 

3.

                 

 

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար ______________________
(ստորագրությունը)                   

 ________________________________
 (անունը, ազգանունը)

 

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն)

 

Ձև N 6

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ներկայացված վարորդների աշխատանքային փորձի ԵՎ կազմակերպության կողմից թույլ տրված խախտումների առկայության

 

 

_____ ____________________ 20  թ.

 (մրցույթի անցկացման օրը)

 

NN
ը/կ

Վարորդի

անունը, ազգանունը

ըստ աշխա-
տանքային փորձի

ընդհանուր միավորը

միջին միավորը

1

2

3

4

5

1.

       

2.

   

3.

   
 

Խախտումների առկայության

ուղևորափո-
խադրումների պահանջների

հարկային պարտավո-
րությունների

ընդամենը

6

7

8

 


 

   

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար

______________________

(ստորագրությունը)

 


 ________________________________
 (անունը, ազգանունը)

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն, 18.06.15 N 658-Ն)

 

Ձև N 7

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Ա Մ Փ Ո Փ - Թ Ե Ր Թ Ի Կ

 

_____ __________________ 20 թ

(մրցույթի անցկացման օրը)

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Գումարային գնահատականը

 ներկայացված ավտոբուսների

վարորդների աշխատանքային փորձի

խախտումների առկայության

ընդամենը

1

2

3

4

5

 

երթուղու անվանումը

       

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար ______________________
(ստորագրությունը)                   

 ________________________________
 (անունը, ազգանունը)

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն)

 

Ձև N 8

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

NN
ը/կ

Մրցույթի անցկացման

ամսաթիվը

հայտի հանձնման ամսաթիվը

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Երթուղու անվանումը

Հայտը

ներկա-

յացնողի ստորագրու-

թյունը

Հայտն ընդունողի ստորագրու-

թյունը

1.

           

2.

           

3.

           

4.

           

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն)

Ձև N 9

 Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Միջպետական երթուղիների, փոխադրող կազմակերպությունների, փոխադրումներում ընդգրկված ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏությունում հաշվառված տրանսպորտային միջոցների, միջազգային համաձայնագրերի համաձայն տրամադրված թույլտվությունների

 

NN
ը/կ

Երթուղու անվանումը

Հայկական փոխադրողը

 

Օտարերկրյա
փոխադրողը

Տրանսպորտային միջոցի

Թույլտվություններ`
տրված

մակնիշը

հաշվառման համարանիշը

ՀՀ լիազոր մարմնի կողմից

այլ պետության լիազոր մարմնի կողմից

               

(ձևը խմբ. 29.12.11 N 1912-Ն)

 

 Ձև N 10

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
 ը/կ

Կազմակերպությունների վերաբերյալ

Երթուղիների սպասարկման իրավունք(ներ)ի մրցույթով հատկացման վերաբերյալ

Հատկացված իրավունքի (իրավունքների)
 գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) վերաբերյալ

Ժամանակավոր հատկացված իրավունքի (իրավունքների) վերաբերյալ

Առաջին տարվա պետական տուրքի վճարման վերաբերյալ

Ալլ նշումներ

իրավաբա-
նական անձի անվանումը, կազմա-կերպական- իրավական ձևը, անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգանունը

հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

սպասարկ-
վող երթուղու կամ երթուղիների անվանումը
և համարը

երթուղու քանակը

երթուղու տեսակը

երթուղու սպասարկման ժամկետը

օրը, ամիսը, տարեթիվը

սպասարկ-
վող երթուղու կամ երթուղիների անվանումը
և համարը

երթուղու քանակը

երթուղու տեսակը

հատկաց-
ման ժամկետը

օրը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                         

 

(ձևը լրաց. 18.06.15 N 658-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 06.11.08 N 1286-Ն, խմբ. 29.12.11 N 1912-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.06.15 N 658-Ն, փոփ. 06.06.19 N 733-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան