ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2019 թվականի N 769-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններն ու ուղիները քննարկելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-20-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 17-ի N 769-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գեղամ Վարդանյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Արտավազդ Ադունց |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության փորձագետ |
Անի Մանուկ |
- թարգմանիչ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |