Գլխավոր տեղեկություն
Համար
N 769-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2019 թվականի N 769-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններն ու ուղիները քննարկելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-20-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հունիսի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 17-ի N 769-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գեղամ Վարդանյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Արտավազդ Ադունց

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության փորձագետ

Անի Մանուկ

- թարգմանիչ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան