ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2019 թվականի N 219-Ա
«ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 67,694 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ «Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրում» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրման ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02565758) կողմից «Սեմանգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05009344) հետ 2019 թվականի փետրվարի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դպրոցական գույքի ձեռքբերում` 32,060,598 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
4. «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. ապրիլի 19 Երևան |
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 19 խիստ կարիքավոր դպրոցների դպրոցական գույքով ապահովում |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն, ք. Երևան, Պարոնյան 28 ա-36, ՀՎՀՀ 02565758 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Վայոց ձորի մարզ, կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 67694 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Վայոց ձորի մարզի 19 դպրոցներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ. ապրիլի 25-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՀՀ Վայոց ձորի մարզի 19 խիստ կարիքավոր դպրոցներին տրամադրել դպրոցական սեղան, աթոռ, ուսուցչի սեղան, ուսուցչի աթոռ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք է բերվում 32060598 դրամ գումարի դպրոցական գույք և մատուցվում է 625000 դրամ արժողությամբ աուդիտորական ծառայություն: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսվում է 625000 դրամ արժողությամբ աուդիտորական ծառայություն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Վայոց ձորի մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Արդյունավետության վերաբերյալ վերահսկողությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
5-րդից 12-րդ դասարան |
1-ինից 4-րդ դասարան |
||||||||
N |
Դպրոց |
աշակերտ–ների թիվը |
աշակեր-տական սեղան |
աշակեր-տական նստարան |
աշակերտ-ների թիվը |
աշակեր-տական սեղան |
աշակեր-տական նստարան |
ուսուցչի սեղան |
ուսուցչի աթոռ |
1. |
Թառաթումբի միջն. դպրոց |
33 |
17 |
34 |
10 |
0 |
0 |
5 |
5 |
2. |
Բարձրունու միջն. դպրոց |
27 |
15 |
30 |
10 |
0 |
0 |
5 |
5 |
3. |
Խնձորոտի միջն. դպրոց |
59 |
30 |
60 |
36 |
0 |
0 |
5 |
5 |
4. |
Հերհերի միջն. դպրոց |
60 |
30 |
60 |
0 |
0 |
0 |
5 |
5 |
5. |
Մարտիրոսի միջն. դպրոց |
51 |
26 |
52 |
26 |
0 |
0 |
5 |
5 |
6. |
Ազատեկի միջն. դպրոց |
54 |
27 |
54 |
22 |
0 |
0 |
5 |
5 |
7. |
Արտավանի միջն. դպրոց |
19 |
10 |
20 |
10 |
0 |
0 |
5 |
5 |
8. |
Արենիի միջն. դպրոց |
130 |
65 |
130 |
100 |
0 |
0 |
6 |
6 |
9. |
Արտաբույնքի միջն. դպրոց |
80 |
40 |
80 |
40 |
0 |
0 |
5 |
5 |
10. |
Քարագլխի միջն. դպրոց |
49 |
25 |
50 |
36 |
0 |
0 |
6 |
6 |
11. |
Չիվայի միջն. դպրոց |
38 |
19 |
38 |
28 |
0 |
0 |
6 |
6 |
12. |
Գլաձորի միջն. դպրոց |
154 |
55 |
110 |
96 |
0 |
0 |
6 |
6 |
13. |
Շատինի միջն. դպրոց |
135 |
68 |
136 |
60 |
0 |
0 |
5 |
5 |
14. |
Արփիի միջն. դպրոց |
80 |
30 |
60 |
48 |
24 |
48 |
0 |
0 |
15. |
Գետափի միջն. դպրոց |
131 |
66 |
132 |
84 |
0 |
0 |
0 |
0 |
16. |
Ագարակաձորի միջն. դպրոց |
71 |
36 |
72 |
64 |
32 |
64 |
5 |
5 |
17. |
Ռինդի միջն. դպրոց |
90 |
45 |
90 |
60 |
30 |
60 |
5 |
5 |
18. |
Զաթափի միջն. դպրոց |
99 |
50 |
100 |
72 |
0 |
0 |
5 |
5 |
19. |
Ելփինի միջն. դպրոց |
90 |
0 |
0 |
54 |
27 |
54 |
5 |
5 |
Ընդամենը՝ |
1450 |
654 |
1308 |
856 |
113 |
226 |
89 |
89 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |