Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2019 թվականի N 219-Ա

 

«ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 67,694 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ «Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրում» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրման ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02565758) կողմից «Սեմանգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05009344) հետ 2019 թվականի փետրվարի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դպրոցական գույքի ձեռքբերում` 32,060,598 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

4. «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 19

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի
ապրիլի 19-ի N 219-Ա որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 19 խիստ կարիքավոր դպրոցների դպրոցական գույքով ապահովում

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

 Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն

4.

Ծրագիրը կատարողը

 «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն, ք. Երևան, Պարոնյան 28 ա-36, ՀՎՀՀ 02565758

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Վայոց ձորի մարզ, կրթական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 67694 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

 ՀՀ Վայոց ձորի մարզի 19 դպրոցներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ. ապրիլի 25-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 ՀՀ Վայոց ձորի մարզի 19 խիստ կարիքավոր դպրոցներին տրամադրել դպրոցական սեղան, աթոռ, ուսուցչի սեղան, ուսուցչի աթոռ։
Գույքի ձեռք բերման պայմանագրի արժեքը կազմում է 32060598 դրամ։
2-րդ եռամսյակում ձեռք կբերվի և համապատասխան դպրոցներին կմատակարարվի դպրոցական գույքի 30 %-ը, 3-րդ եռամսյակում 50 %-ը, 4-րդ եռամսյակում 20 %-ը։
4-րդ եռամսյակում կանցկացվի աուդիտորական ծառայություն, բյուջեն՝ 625000 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք է բերվում 32060598 դրամ գումարի դպրոցական գույք և մատուցվում է 625000 դրամ արժողությամբ աուդիտորական ծառայություն:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Նախատեսվում է 625000 դրամ արժողությամբ աուդիտորական ծառայություն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Վայոց ձորի մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Արդյունավետության վերաբերյալ վերահսկողությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի
ապրիլի 19-ի N 219-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

 

5-րդից 12-րդ դասարան

 1-ինից 4-րդ դասարան

 

N

Դպրոց

աշակերտ–ների թիվը

աշակեր-տական սեղան

աշակեր-տական նստարան

աշակերտ-ների թիվը

աշակեր-տական սեղան

աշակեր-տական նստարան

ուսուցչի սեղան

ուսուցչի աթոռ

1.

Թառաթումբի միջն. դպրոց

33

17

34

10

0

0

5

5

2.

Բարձրունու միջն. դպրոց

27

15

30

10

0

0

5

5

3.

Խնձորոտի միջն. դպրոց

59

30

60

36

0

0

5

5

4.

Հերհերի միջն. դպրոց

60

30

60

0

0

0

5

5

5.

Մարտիրոսի միջն. դպրոց

51

26

52

26

0

0

5

5

6.

Ազատեկի միջն. դպրոց

54

27

54

22

0

0

5

5

7.

Արտավանի միջն. դպրոց

19

10

20

10

0

0

5

5

8.

Արենիի միջն. դպրոց

130

65

130

100

0

0

6

6

9.

Արտաբույնքի միջն. դպրոց

80

40

80

40

0

0

5

5

10.

Քարագլխի միջն. դպրոց

49

25

50

36

0

0

6

6

11.

Չիվայի միջն. դպրոց

38

19

38

28

0

0

6

6

12.

Գլաձորի միջն. դպրոց

154

55

110

96

0

0

6

6

13.

Շատինի միջն. դպրոց

135

68

136

60

0

0

5

5

14.

Արփիի միջն. դպրոց

80

30

60

48

24

48

0

0

15.

Գետափի միջն. դպրոց

131

66

132

84

0

0

0

0

16.

Ագարակաձորի միջն. դպրոց

71

36

72

64

32

64

5

5

17.

Ռինդի միջն. դպրոց

90

45

90

60

30

60

5

5

18.

Զաթափի միջն. դպրոց

99

50

100

72

0

0

5

5

19.

Ելփինի միջն. դպրոց

90

0

0

54

27

54

5

5

 

Ընդամենը՝

1450

654

1308

856

113

226

89

89

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան