Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2019 թվականի N 457-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 591-Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքին վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցներից 5,109.5 հազ. դրամը փոխանցել վարչական բյուջե` մինչև 2019 թվականի դեկտեմբերի 18-ը ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան