ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 159 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պաշտպանության, բուժօգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 կետով.
«71. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցեր:
Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է Կոմիտեի նախագահի՝ սույն հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված գործառույթները:»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 139 որոշմամբ հաստատված՝ «Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի մեջ՝
ա) 6-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «լիազորված ներկայացուցիչներից» բառերը փոխարինել «ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից)» բառերով.
երկրորդ պարբերության մեջ «կազմում» բառից հետո լրացնել «անդամ պետությունների առաջարկներով» բառերը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Լիազորված մարմինները հանձնաժողովին ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում լիազորված մարմինների ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում:».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 կետ.
«81. Նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցեր:
Նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ նախագահի տեղակալն իրականացնում է նախագահի՝ սույն հիմնադրույթի 8-րդ կետով նախատեսված գործառույթները:».
գ) 9-րդ կետը լրացնել «, որոնց իրավասությանն են վերապահվում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցեր» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: