ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1993 թ. N 512
Քաղ. Երևան
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 3-րդ կետի «ե» ենթակետի, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Պահպանել ավելացված արժեքի հարկի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված արտոնությունները (որոշումների ցանկը կցվում է)։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՑԱՆԿ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 25-ի «Հայբիոտեխնոլոգիա» ԳԱՄ-ի կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 447 որոշումը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչության հրատարակած «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 12 որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 1-ի N 75 գ որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 3-ի «Հանրապետական մանկաբարձագինեկոլոգիական ուսումնական համալիրի «Հույս-Մ» պետական փոր ձեռնարկությունն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 81 որոշումը։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Գյուղատնտեսական հումքի, մթերքի և սննդամթերքի որոշ տեսակի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 134 որոշումը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի N 180 գ որոշումը։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 12-ի «Հայտեքս» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության կողմից խոհանոցային հարիչների իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 225 որոշումը։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող թերթերը և ամսագրերն ավելացված արժեքի հարկի վճարումից ազատելու մասին» N 228 որոշումը։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Երեխաների և դեռահասների ուսուցման համար բոլոր ուսումնական հաստատություններն ուսման վարձի մասով ավելացված արժեքի հարկի վճարումից ազատելու մասին» N 229 որոշումը։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի բուժ-կանխարգելիչ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններն ավելացված արժեքի հարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից ազատելու մասին» N 289 որոշումը։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Ադամանդ արտադրող ձեռնարկություններն ադամանդի իրացման շրջանառության ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 293 որոշումը։
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի «Շինարարական աշխատանքներ իրականացնող ձեռնարկություններին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետային արտոնություն տալու մասին» N 307 որոշումը։
Ծանոթություն. Սույն ցանկի 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված արտոնությունները շարունակում են գործել մինչև գրանցում նախատեսված աշխատանքների կատարումը, ապրանքների վերջնական իրացումը կամ արտոնության գործունեության ժամկետի լրանալը։
