Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.25/6(1459) Հոդ.69
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2019 թվականի N 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1280-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը սահմանելու մասին» N 1280-Ն որոշման հավելվածի՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, մշակույթի, երիտասարդության և սպորտի» և «, մշակույթ, երիտասարդություն, սպորտ» բառերը.

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ մշակույթ, երիտասարդություն, սպորտ.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ն. Փաշինյան

2019 թ. հունվարի 21
Երևան