ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2018 թվականի N 1143-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված՝ 1209 «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և 1209 «PoE-lnjector-STD-EU Single port» ինժեկտորները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
(1-ին կետը լրաց. 25.10.18 N 1199-Ա)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ 5-օրյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը:
3. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին կնքել պայմանագիր «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի 30 տեսախցիկները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու վերաբերյալ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքման, սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|