Գլխավոր տեղեկություն
Համար
N 1689-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

28 դեկտեմբերի 2018 թվականի N 1689-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. դեկտեմբերի 28

Երևան

    

   

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 28-ի N 1689-Ա

որոշման

    

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 39-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

     

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

  

Ն. Սարգսյան

- ՀՀ վարչապետի օգնական

Գ. Մամիկոնյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական

Է. Ավանեսով

- Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ

Է. Ալեքսանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ

Ա. Հակոբյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

   

Ռ. Մուրադյան

- Ըմբշամարտիկ (համաձայնությամբ)

Ա. Ջուլֆալակյան

- Ըմբշամարտիկ (համաձայնությամբ)

Դ. Ֆահրադյան

- Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիայի նախագահ, գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ)

Ս. Գրիգորյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Պապիկյան

- «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի մարզիչ (համաձայնությամբ)

Ա. Բարխուդարյան

- Սպորտային հոգեբան (համաձայնությամբ)

   

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

    

Ա. Հարությունյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ռ. Շառոյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Մ. Ասատրյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային բժշկության և ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ

Է. Գալտագազյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ըմբշամարտի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ա. Գյոզալյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ որակի ապահովման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ա. Դանիելյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ, դոցենտ

  

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

    

Ռ. Գրիգորյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Հ. Գևորգյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Տ. Ներսիսյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Ա. Նովրուզյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Մխիթարյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող

Մ. Պողիկյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ մագիստրատուրայի ուսանող»:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան