ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2018 թվականի N 177-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. սեպտեմբերի 10-ի N 177 -Աորոշման |
ԾՐԱԳԻՐ
ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներԻ
1. |
Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը |
Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ ՀԿԽԸ-ի շահառուներին մատուցվող ծառայությունների բարելավված միջավայրի ստեղծման նպատակով |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով |
3. |
Բարեգործը |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), Ավստրիական կարմիր խաչ, Իտալական կարմիր խաչ, Իսլանդական կարմիր խաչ, Իսպանական կարմիր խաչ, Գերմանական կարմիր խաչ, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական կարմիր խաչի ընկերություն, ՀՎՀՀ՝ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան 21/1, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
25 000 000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայկական կարմիր խաչի ընկերության սոցիալ-հոգեբանական, առաջին օգնության, բնակչության տեղաշարժի, երիտասարդական ուղղությունների և այլ ծրագրերի շրջանակներում ընդգրկված շահառուները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.08.2018 թ.-31.10.2018 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայկական կարմիր խաչի ընկերության 1-ին հարկի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված է |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայկական կարմիր խաչի ընկերության 1-ին հարկի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված են |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: Վերանորորգման աշխատանքները ՀԿԽԸ-ի կողմից. մշտական հսկվելու են, նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |