Գլխավոր տեղեկություն
Համար
N 1227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2018-17.10.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2018 թվականի N 1227-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և ԱՊՀ տնտեսական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը, Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Վիկտոր Բիագովինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

4) Ալբերտ Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 19-ի N 1227-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Մ. Գրիգորյան

 

ՀՀ փոխվարչապետ

 

Շ. Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Մ. Փաշայան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 
Հ. Ազիզյան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
 

Ա. Բաբայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 
Լ. Թումյան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար
 
Վ. Բիագով ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության խորհրդական
 

Դ. Գևորգյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2018, N 1378-Ա 17.10.2018, N 1227-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան