Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 888-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. օգոստոսի 13

Երևան

  

   

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 2-ի N 888-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

   

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Արժեքը

(դրամ)

1.

6006

Տրիկոտաժե գործվածք, ներկած, 100% բամբակի պարունակությամբ

կգ

40.000

96.000.000

2.

6004

Տրիկոտաժե գործվածք՝ էլաստոմերային թելեր 5% կամ ավելի զանգ. պարունակությամբ, տրիկոտաժի արտադրության համար

կգ

40.000

110.000.000

3.

5402

Սինթետիկ համալիր թելեր՝ գուլպայի արտադրության համար

կգ

15.000

16.629.000

4.

5402

Սինթետիկ համալիր թելեր՝ նայլոնից

կգ

5.000

8.400.000

5.

5402

Սինթետիկ համալիր թելեր՝ պոլիեթերային

կգ

5.000

8.443.000

6.

5402

Սինթետիկ էլաստոմերային թելեր՝ գուլպայի արտադրության համար

կգ

800

1.920.000

7.

5205

Բամբակե մանվածք՝ բաղկացած 100% բամբակյա մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար

կգ

36.000

3.600.000

8.

5206

Բամբակե մանվածք՝ բաղկացած 60% բամբակյա և 40% պոլիէսթերային մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար

կգ

61.000

52.704.000

9.

5308

Մանվածք` 100% բամբուկե մանածագործական մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար

կգ

3.000

3.312.000

10.

5510

Արհեստական թելերից մանվածք (Mօdal)` գուլպայի արտադրության համար

կգ

5.000

7.300.000

11.

4811

Սոսնձապատ թուղթ՝ կտորի նշագրման և ձևման համար

կգ

2.000

3.920.000

12.

4804

Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցված՝ կտորի ձևման համար

կգ

2.000

3.840.000

13.

5604

Ռետինե թելեր և ռետինե թելերից մանածագործական նյութերի պատվածքով առաձգական ժապավեն՝ տրիկոտաժի և գուլպայի արտադրության համար

կգ

4.000

6.720.000

Ընդամենը

322 788 000

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան