ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2018 թվականի N 1115-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 16-րդ նիստին և հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի և գործնական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 6-8-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Դավիթ Փախչանյանինը, Ավետիք Քերոբյանինը, Սերգեյ Աբրահամյանինը և Լևոն Ավագյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Տիգրան Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արմեն Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 22 -ի N 1115-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Փախչանյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Հավաքական |
Ա. Քերոբյան |
- |
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ |
Դ. Վիրաբյան |
- |
ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ |
Ա. Աբրահամյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի |
Տ. Գրիգորյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ |
Լ. Ավագյան |
- |
Ռազմարդյունաբերության կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 4-8-ը) |
Ս. Աբրահամյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |