ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 765-Ա
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 28-րդ կետը՝
Հաստատել «Հայոց ցեղասպանոթւյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 15-ի N 765-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Հարությունյան |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Զ. Սինանյան |
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար |
Վ. Վարդանյան |
Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Պետրոս վարդապետ Մանուկէան |
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Սաֆրաստյան |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Տեր-Մաթևոսյան |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Հ. Խառատյան |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Ռ. Հովհաննիսյան |
«UCLA, Armenian genocide studies»-ի հիմնադիր (համաձայնությամբ) |
Ռ. Գևորգյան |
Ֆրանսիահայ պատմաբան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ) |
Ռ. Մելքոնյան |
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Ա. Ավագյան |
«ICOM ARMENIA»-ի (International Council of Museums) նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Սաֆարյան |
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ |
Վ. Յակուբյան |
ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |