ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
29 նոյեմբերի 2017 թ. |
N 67-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և 5-րդ մասին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի N 397-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում «2017» թիվը փոխարինել «2018» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |