ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2017 թվականի N 1244-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 413-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1 ) 1-ին կետում «2017-2018» թվերը փոխարինել «2021-2022» թվերով.
2) 2-րդ կետում «2018» թիվը փոխարինել «2022» թվով.
3) 3-րդ կետում «2018» թիվը փոխարինել «2022» թվով.
4) 4-րդ կետում «2017» թիվը փոխարինել «2021» թվով.
5) 5-րդ կետում «2017 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2018 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.
6) 7-րդ կետում «2017 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2017 թ. 4-րդ եռամսյակ» բառերով.
7) 8-րդ կետում «2017» թիվը փոխարինել «2018» թվով.
8) 9-րդ կետում «2017 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2018 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.
9) 19-րդ կետում «2018 թ. 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թ. 4-րդ եռամսյակ» բառերով.
10) 24-րդ կետում «2018 թ. 1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «2019 թ. 1-ին եռամսյակ» բառերով.
11) 26-րդ կետում «2018 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2018-2020 թթ.» բառերով.
12) 27-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28-րդ կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2017 թ. նոյեմբերի 2
Երևան